Զոհվածի հարազատ. Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախնել Հայաստանից
Զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Լրագրողների հետ զրույցում պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանն ասաց, իրենց չեն գոհացրել դատախազության ներկայացուցիչների երեկվա հայտարարությունները։
«Ես դատախազի խորհրդականին ասացի, կարո՞ղ եք տալ երաշխիքներ, որ վարչապետը հինգ օր անց կլինի Հայաստանում, չի դիմի փախուստի։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանի ողջ տարածքում ցույցեր են։ Ինքն էլ երևի քաջ գիտակցում է, որ իր վերջն եկել է։ Ես մտածում եմ, որ հնարավոր է Փաշինյանը փախչի։ Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց՝ չի կարող նման երաշխիք տալ»,-ասաց Ղուկասյանը։
Նա և նրա հետ գիշերը դատախազության շենքի դիմաց անցկացրած ծնողները պահանջում են իրավական ընթացակարգերն արագացնել։ Հարազատներն ասում են, իրենց դատախազությունից, ՄԻՊ գրասենյակից որևէ մեկը, որևէ պաշտոնյանիրենց չի մոտեցել։
«Չի լինելու մեր կողմից նահանջ, լինելու է միայն արագ գործելու պահանջ»,-ասաց Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան
- Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում. Արմեն Մուրադյան
- Դատախազը ձևական իջավ. Արթուր Ղազինյան
- ԱԺ-ում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունն արդեն իսկ հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա. Արթուր Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան