«Ժողովուրդ». Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ կգործեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ կգործեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններ են կատարվելու Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան