Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը
Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը: Այս մասին գրում է ParsToday-ը։
Ըստա աղբյուրի՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Մոսկվայում կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը, որի առանցքում եղել է համաձայնագրի տեքստի վերջանական բովանկադակության քննարկումը:
Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս աստիճանաբար զրոյացնել ապրանքների 80 տոկոսի համար վճարվող մաքսային տուրքեր, իսկ 20 տոկոսի համար պահպանել գորոծղ սակագները:
Համաձայնագրի տեքստը մեծ մասամբ պատրաստ է և կան որոշ հարցեր, որոնք կողմերը պետք է քննարկեն:
Կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ և համաձայնագրի ստորագրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան