Փետրվարի դրությամբ ՀՀ բանկերը տրամադրել են 3.77 տրլն դրամ վարկ, որը 1.5%-ով քիչ է նախորդ տարվա համեմատ. ԿԲ
Կենտրոնական բանկի հրապարակած Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշների ընթացիկ զարգացումների ամփոփագրում ասվում է, որ բանկային համակարգի՝ ռիսկերի կլանման կարողությունը մնում է բարձր:
Ըստ ամփոփագրի՝ 2022 թվականի փետրվարի դրությամբ`ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմել է 17.5% (սահմանված նվազագույնը՝ 12%-ի դիմաց), իսկ իրացվելիության մակարդակը կազմել է 32.4% (նվազագույնը 15%-ի դիմաց):
Կենտրոնական բանկը փաստում է, որ վարկավորման շուկայում վերջին ամիսներին առկա են աճի միտումներ, մասնավորապես՝ նոր տրամադրվող վարկերի ծավալները վարկավորման բոլոր ոլորտներում աճել են, ինչն ուղեկցվել է վարկերից կորուստների նվազմամբ, սակայն տարվա կտրվածքով վարկավորումը նվազել է:
Ըստ ԿԲ-ի հրապարակած տեղեկագրի՝ ՀՀ տնտեսությունը մուտք է գործել ֆինանսական ցիկլի վաղ վերականգնման փուլ, որը բնութագրվում է ռիսկերի կուտակման ցածր մակարդակով։
ՀՀ գլխավոր դրամատնից հայտնում են, որ ընդհանուր ավանդների աճի միտումները ևս շարունակվել են, չնայած դրամային ավանդների մասով գրանցվել է նվազում։
ԿԲ-ն սակայն կանխատեսում է, որ ՀՀ ֆինանսական համակարգի հետագա բնականոն գործունեությունը կարող է կրել ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների ազդեցությունը:
«Վերը նկարագրված հանգամանքները հաշվի առնելով՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերը մնացել է անփոփոխ՝ 0% մակարդակում»,-ասվու է տեղեկանքում։
Հիշեցնենք, որ կապիտալի հակացիկլիկ բուֆերը մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքներից մեկն է, որը թիրախավորում է վարկերի ավելցուկային (ռիսկային) աճը՝ մեղմելով ֆինանսական համակարգի կայունության վրա վերջինիս բացասական հետևանքները:
Ըստ Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշների ամփոփագրի՝ այս տարվա փետրվարի դրությամբ բանկային ակտիվները կազմել են 7.05 տրլն դրամ, որը 7.6%-ով ավել է 1 տարի առաջ արձանագրած ցուցանիշից:
Բոլոր բանկերը միասին տրամադրել են 3.77 տրլն դրամ վարկ, որը 12 ամսում նվազել է 1.5%-ով:
Վատորակ վարկերի կշիռ 4.0% է կազմել, ինչը վերջին մեկ տարում նվազել է 3.6 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին