«Հրապարակ». Ինչու Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ ներգրավված էր որպես ռազմական փորձագետ և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։
Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․
«Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ և ինչ-ինչ հարցեր քննարկում»: Նրա վրա էր դրված պատերազմի հետևանքների քարոզչական գիծը, նա պետք է օգներ` արդարացներ Փաշինյանին և մեղադրանքներն ուղղեր նախկինների կողմը։ Մենք քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան