Եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլը չգնա, վզակոթին տալով ենք հանելու․ Միսակ Ավետիսյան
Ազատության հրապարակում արդեն չորրորդ օրը հացադուլ անող զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետսյանը հայտնեց, որ ինքնազգացողությունը լավ է։
«Շատ լավ է, քանի որ մոտենում է այն պահը, որ մենք ունենալու ենք մեր ազգային վարչապետը, ոչ թե կապիտուլյանտ»,- ասաց Ավետիսյանն ու հավելեց․
«Քաղաքացիները մոտենում են և խնդրում չանել այդ քայլը, ես էլ բացատրում եմ, որ եթե չեք ուզում ուրեմն պետք է համախմբվենք։ Ես խոստանում եմ, որ եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլը չգնա, վզակոթին տալով ենք հանելու»։
Ինչ վերաբերում է իշխանությունների «խաղաղության դարաշրջանի», ապա Միսակ Ավետիսյանը նշեց․
«Ինչպե՞ս կարող է թշնամին մեզ հետ խաղաղության լեզվով խոսել։ Թշնամին մնում է թշնամի, դարերից եկած։ Նրա միակ նպատակն է ՝ մեզ թողնել անհայրենիք»։
Ինչ վերաբերում է տարածվող խոսակցություններին, թե փողոց փակելով խոչընդոտում են «խաղաղության դուռը բացելուն, ազատամարտիկն արձագանքեց․
«Մենք բացում ենք պատվաբեր խաղաղության դուռը։ Ունենալով սեփական «ես»-ը, հզոր բանակ միայն այդ դեպքում կարող ենք հարևանություն անել։ Մնացած դեպքում՝ նվաստացած, ծնկաչոք, թուրքին խնդրե՞նք, որ մեր հետ առևտուր անի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան