Սևազգեստ մայր. 8 ամիս քննչական կոմիտեն ոչինչ չի արել
Խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողներ Վալերիկ Մուրադյանի ու Տիգրան Օհանջանյանի սևազգեստ մայրերն այսօր էլ կառավարության շենքի դիմաց էին։
Նրանք համոզված են, իրենց որդիները սպանության զոհ են դարձել, պահանջում արեն արդար դատաքննություն իրականացնել, պարզել ոի պատժել իրական մեղավորներին։
Վարդենիսի շրջանի Կարճաղբյուրի զորամասում 2007-ի օգոստոսին մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը պնդում է՝ որդուն գազանաբար սպանել են, մինչ այսօր իրականացվում է քննություն։ Ըստ պաշտոնական վարկածի, Օհանջանյանը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
«Կառավարության անդամները շատ լավ գիտեն մեր խնդիրը, պատմությունը դեռ ընդդիմադիր եղած ժամանակներից։ Ես ասում եմ՝ Հայկազ Բաղմանյանը, որը սպանել է իմ երեխուն, իր թիկնապահների հետ միասին, մինչ այսօր մնացել է անպատիժ: Մինչ այսօր որևէ մեկը մեղավոր չի ճանաչվել։ Իմ տղան՝ Տիգրան Օհանջանյանը չի էլեկտրահարվել»,-168.am-ին ասաց Օհանջանյանի մայրը, ով 15 տարի պայքարում է որդու մահվան մեղավորներին պատժելու համար։
Հիմա ծնողը սպանում է ՄԻԵԴ վճռին։
Վալերիկ Մուրադյանը մահացել է Ստեփանակերտի Հայկազով զորամասում 2010 թվականին։ Մայրն ասում է՝ խումբ էր ստեղծվել, վեց փաստաբան ուսումնասիրում էին իրենց որդիների գործը։
«31 կետից բաղկացած խախտումներ են արձանագրել։ Գործի ուսումնասիրությունից հետո գործն ուղարկվել է դատախազություն, այնտեղից քննչական կոմիտե։ Անցել է 8 ամիս, ոչինչ չի արվել։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մինչև հանցագործը չպատժվի, մենք չենք հանգստանա։ Եթե ուզում են բանակում հանացագործություններ չլինեն, պետք է հանցագործն իր պատիժը ստանա»,-ասաց Վ. Մուրադյանի մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների մահվան գործերը տեղում դոփում են
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
- Սևազգեստ մայրերը կշարունակեն պայքարը նաև 2013-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին