Քաղաքական 10:45 28/04/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Հաջողությունը շատ մոտ է

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Հայաստանում ստեղծվել է բացառիկ բարդ վիճակ։ Լարվածությունը մեծանում է, բայց սա արտասովոր լարվածություն է, և չի երևում լուծման ստանդարտ ճանապարհ։ Իշխանության հանդեպ տոտալ չարության պրոցես է թափ առնում, իշխանությունը բաց է թողնում հենց այս պահը։ Իրավիճակի աննորմալությունը մի քանի հարթության մեջ է։

Խնդիր առաջին. Ինչպե՞ս հեռացնել մերժված իշխանությանը։

Գործող իշխանությունը Հայաստանում այլևս չունի սոցիալական հենարան, ու իշխանությունը սա գիտի։ Տապալվել են բոլոր ծրագրերը և խոստումները։ Նիկոլի հայտնի ելույթից հետո և զոհերի մասին հայտնի ձևակերպումից հետո մթնոլորտը կտրուկ փոխվել է։ Իշխանությանը սատարելը ամոթ է, և առանց անձնական շահագրգռվածության ոչ ոք հրապարակայնորեն դա չի անում։ Սա մերժված իշխանություն է։ Ինչպե՞ս իշխանությունից հեռացնել մերժված իշխանությանը։ Սա է արտասովոր հարցը։ Սա արտասովոր իրավիճակ է, նման նախադեպեր աշխարհում շատ քիչ են. տոտալ ձախողումներ, պարտություն, զոհեր... ու մնալ իշխանության։

Խնդիր երկրորդ. Ինչի՞ շնորհիվ է մնում այս իշխանությունը։

Կասեք՝ ուժայինների, բայց սա կեսի-կես ճշմարտություն է։ Մի քանի անգամ մեծանա բողոքի ակցիաների ծավալը, եռապատկվի ապրիլի 23-ի հավաք-երթի ծավալը, և ոչ մի ուժային չի կարողանա պահել ոչ մի իշխանության։ Այս հարցն առանցքային է և ունի ավելի սառը գնահատականի կարիք։

Խնդիր երրորդ. Ընթացիկ պայքարը և արդյունքները

Փողոցներում ու հրապարակներում թափ է առնում տեխնոլոգիապես բավականին գրագետ պայքար։ Առաջինը բանը, որ չի կարելի անել, պայքարի դուրս եկածներին պայքարի ընթացքում քննադատելն է։ Իսկ թե ինչպես օգնել պայքարին, օգտակար լինելու չափը և ձևը. սրանք արդեն անհատական որոշման խնդիր են։ Այս պայքարի հանգուցալուծման տարբերակները մի քանիսն են. թե հատկապես ո´րը կդառնա իրականություն, այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Բայց մեկ բան հստակ է՝ իշխանությունը փոխվելու է։ Ստեղծված բացառիկ բարդ և արտասովոր իրավիճակի միակ լուծումը դա է։ Մնացածը տեխնիկական հարցեր են։

Խնդիր չորրորդ. Ազատության հրապարակը առանձին մոլորակ չէ

Պայքարի ընթացքում պետք է խուսափել սեփական պայքարի թակարդում հայտնվելուց։ Երբ Ղարաբաղի և Հայաստանի մասին կարճ ժամանակահատվածում արտահայտվում են ԱՄՆ, ԵՄ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ առաջին դեմքերի մակարդակով, ապա իշխանություն փոխելու դուրս եկած ընդդիմությունը պարտավոր է արձագանքել՝ ձևավորելով հեռակա երկխոսություն ազդեցիկ կենտրոնների հետ։ Չի կարելի փակվել, պայմանական ասած,  Օպերայի տարածքում։  Եթե այն թեմայի մասին, որով դու դուրս ես եկել պայքարի, լուրջ ձևակերպումներ են դրվում՝ միջնորդների, դաշնակցի, հակառակորդի կողմից, ապա դու աշխատանքային ռեժիմով պետք է դրանց պատասխանես։ Նշանակում է՝ փողոցային պայքարին զուգահեռ պիտի ունենաս  սուր և բարդ հարցերի պատասխանները, որպեսզի վերոնշյալ կենտրոնները տեսնեն, որ այստեղ փողոցային պայքարի ելած անհասկանալի խմբեր չեն, այլ՝ քաղաքականապես հասուն, պետական մտածողությամբ ուժեր, որոնք բոլոր առումներով պատրաստ են ստանձնել երկրի ղեկը՝ այս իշխանության հեռացումից հետո։ Սա´ է համակարգային ընդդիմության աշխատելաոճը։ Պայքարի ընթացքում պետք է մեսիջներ ուղարկվեն հարևաններին, միջնորդներին, դաշնակիցներին, հակառակորդին։ Եթե սա չի արվում, ապա ոչ համակարգային ուժի (non-systemic force) վերածվելու կամ այդպիսին ընկալվելու հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իսկ դա կուժեղացնի իշխանությանը։ Պետք է միշտ հիշել Հայաստանի շուրջ ձևավորված իրականությունը՝ թուրքական ուղղություն, ադրբեջանական պլաններ, Ուկրաինայում խրված Ռուսաստան, առանց բանակ Արցախ և այլն։

Խնդիր հինգերորդ. Լիդերը

Կա տեսակետ, թե հենց լինի լայն զանգվածների պատկերացումները բավարարող առաջնորդ, ապա արագ արդյունքի կհասնենք։ Իհարկե, եթե լիներ՝ կլիներ ավելի հեշտ։ Բայց այս ցանկությունը բերում է մյուս ծայրահեղությունը՝ լիդերի հախուռն փնտրտուքին։ Չի կարելի լիդեր հորինել, լիդեր խնդրել-բերել։ Առաջնորդը ձևավորվում է պրոցեսի- պայքարի ընթացքում կամ իրավիճակի թելադրանքով։
Երբ 4 տարի մի երկրում ամեն ինչ (բանակ, պետական ինստիտուտներ, եկեղեցի, արժեքներ, հայրենիք ...) միտումնավոր արժեզրկվում է, ապա շատ դժվար է գտնել արժեքավոր լիդերի։ Սրա միակ գրագետ լուծումը համագործակցային ձևաչափն է։ Իշխանության մեջ դա կոչվում է կոալիցիա, պայքարի ընթացքում՝ կոնսոլիդացված հարթակ։ Հարթակը պիտի լինի իրոք համագործակցային և սոլիդ, որպեսզի հնարավոր լինի խոսել հանրության լայն շերտերի հետ։
 

Խնդիր վեցերորդ. և այնուհանդերձ, ինչի՞ շնորհիվ է մնում այս իշխանությունը

Այս իշխանությանը ողջ հոգով ու գիտակցությամբ մերժած, բայց դեռևս տանը մնացող հասարակությանը կհանենք փողոց, եթե նրան ցույց տանք, թե ինչպիսին է լինելու Նիկոլի հեռացումից հետո հաջորդ օրը։ Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից այն կողմ։
Դիտորդ կամ անտարբեր հանրությունը ունի հստակ լատենտ մտահոգություններ և սպասումներ։ Մեր կարևորագույն խնդիրն է՝ հասկանալ այդ լատենտ իրողությունները և փորձել դրանց պատասխանել։
Ըստ այդմ՝ դիտորդ կամ պասիվ հանրությունը նորմալ հայրենասեր մարդիկ են և ուզում են, որ Արցախը լինի հայկական, բայց նրանց միայն Արցախի դրոշի տակ չենք հանի փողոց։

Նրանք ուզում են.

- Առանց պատերազմ ապագա, անվտանգ կյանքի երաշխիքներ
- Թուրքիայի հետ լեզու գտնելու հնարավորություն, բայց ոչ՝ ստորացուցիչ պայմաններով
- Սոցիալական վիճակի բարելավում, տնտեսական հնարավորություններ
- Ապագայի որոշակիություն, կայունություն. բոլորը հոգնել են վերջին 4 տարվա չդադարող ցնցումներից։ Նիկոլի բոլոր ելույթներն առաջացնում են հասարակական տագնապ, լարվածություն, ինչ-որ բանի գույժ։ Մարդիկ ուժասպառ են լինում նման մթնոլորտից։
- Փորք ու միջին բիզնեսը, որն ազդեցիկ մեծ շերտ է, ուզում է երաշխիք, որ իր ստացած ազատությունները չեն չեղարկվելու, և նախկին հարկային-մաքսային խաղի կանոնը չի վերականգնվելու։

Մոտավորապես սա է ուզում դիտորդ-պասիվ հանրությունը, որը մեծամասնություն է։ Հետևաբար, ընթացող ակտիվ տեխնոլոգիական պայքարը շատ արագ պետք է ուժեղացվի գրագետ բովանդակությամբ։ Պայքարին նոր ռեսուրս է պետք, ըստ իս՝ դա տեխնոլոգիան չէ, այլ՝ բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր միավորել պայքարը և մի փողոց այն կողմ զուգահեռ ընթացող անտարբեր կյանքերը։ 

Այս մղձավանջից դուրս գալու միակ հնարավորությունը սոլիդ իշխանությունն է, իսկ դրա առաջին քայլը՝ սոլիդ հարթակը։  Հաջողությունը շատ մոտ է, բայց պետք է գիտակցել, որ պետությունը տապալած իշխանությանը հնարավոր է հաղթել միայն պետական մտածողությամբ։ Դա նշանակում է սոլիդ բովանդակություն և պայքարին նոր շերտերի ներգրավում՝ պետական համակարգի ու իշխանության մեջ գտվող առողջ շերտերից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}