Վանեցյան. Հասել ենք մի հանգրվանի, որ հետքայլը պետության կորուստն է
«Յուրաքանչյուրիցս է կախված, թե մենք ինչ երկրում ենք ապրելու»,-Ազատության հրապարակում «Հայելի»-ի ուղիղ եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ նա ապրիլի 17-ին հայտարարեց բողոքի անժամկետ գործողությունների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։
Վանեցյանը հիշեցրեց՝ սա պայքար է հանուն հայրենիքի, այդ պայքարին յուրաքանչյուրի մասնակցությունից է կախված կապրե՞նք թուրքահպատակ երկրում, թե ինքնիշպան Հայաստանում ու Արցախում։
«Առաջին հերթին մենք պետք է լուծենք անվտանգության խնդիրը, հաջորդը՝ մեր երկրում մարդը պետք է ապրի լավ ու արժանապատիվ։ Այո, մարդիկ արթնացել են։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Երևանում, Հայաստանում։ Երեկ երթի մեկնարկին մենք քիչ էինք, ես ասացի՝ ժողովուրդ ուզում եմ, որ մենք Ազատության հրապարակ վերադառնանք կրկնապատկված, մենք վերադարձանք քառապատկված։ Դա ինձ ուժ է տալիս, մարդիկ ողջունում են պատշհամբներից, իջնում են միանում մեզ»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, իրենց պայքարի նպատակն է նախ հեռացնել այս իշխանություններին, ձևավորել պրոֆեսիոնալներից կազմված կառավարություն, որը կկարողանա առաջին փուլում կասեցնել երկրի անկումը, ապա ձեռնամուխ լինել երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման։
«Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ հետքայլը պետության կորուստն է։ Պետք է բոլորը գիտակցեն ու այդ գիտակցությամբ պայքարեն»,-ասաց նա։
Վանեցյանը քաղաքացիներին կոչ արեց այսօր ժամը 18։30 գնալ Ազատության հրապարակ, ժամը 19-ին կմեկնարկի երթ՝ Թումանյան-Խանջյան-Ագանթագեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի –Հանրապետություն-Նալբանդյան փողոցներ երթուղիով։
Նա հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունն աջակցում է բոլոր գործիչներին, քաղաքական ուժերին, կազմակերպություններին, որոնք դուրս են եկել պայքարի։
«Կոչ եմ անում հատկապես երիտասարդներին, այս պայքարը նրանց համար է, նրանց լավ հայրենիք թողնելու համար է, ուստի երիտասարդները պետք է դուրս գան փողոց ու իրենց վճռական խոսքն ասեն»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին