Այս ծառն անվանեցինք «Պայքարի ծառ»՝ ի նշան մեր պայքարի և հաղթանակի․ «Դիմադրության» երթի մասնակիցները Մեծամորում ծառատունկ իրականացրեցին
Սարդարապատից մեկնարկած «Դիմադրության» երթի մասնակիցները Մեծամորում ծառատունկ իրականացրեցին։
«Մենք էլ այս ձևով ենք միանում պայքարին։ Ծառ տնկելը ինքնին լավ բան է և ուզում եմ ասել, որ ամեն ինչ լավ է լինելու» ,- ասաց ծառատունկի մասնակիցներից մեկն ու հավելեց՝ ծառատունկից հետո ուղևորվելու են Երևան՝ պայքարը շարունակելու։
«Ծառը տնկում ենք, որովհետև մնալու և արարելու ենք մեր երկրում ։ Սա մեր հողն է, եթե մենք այստեղ ապրելու և արարելու նպատակ չունենայինք, ապա այստեղ ծառ չէինք տնկի»,- հավելեց մեկ այլ մասնակից։
Մեկ այլ երիտասարդ էլ տնկեց պայքարի ծառը։
«Այս ծառն անվանեցինք «Պայքարի ծառ»՝ ի նշան մեր պայքարի և հաղթանակի։ Մենք անպայման հետևելու ենք ծառի հետագա աճին։ Իրականում անսպասելի էր ծառատունկը, տեղացիները հրավիրեցին մասնակցելու։ Հայն արարել է այս հաղում, անգամ ներսի թուրքը չի կարող խանգարել դրան»,- ասաց երիտասարդը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մեկնարկել էր Սարսարապատից «Դիմադրություն» շարժամն երրորդ ուղղությամբ երթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան