Մայիսյան տոները Ռուսաստանում. երկու կարճ աշխատանքային շաբաթ և ավելի շատ հանգստյան օրեր
Մայիսի առաջին երկու աշխատանքային շաբաթները ռուսաստանցիների համար կլինեն կարճ, իսկ հանգստյան օրերը՝ երկար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ռոստրուդ»-ի մամուլի ծառայությանը։
«Մայիսի սկզբին ռուսաստանցիներին սպասվում է երկու կարճ աշխատանքային շաբաթ և երկար հանգստյան օր։ Դա կապված է մայիսի 1-ի` Գարնան և Աշխատանքի օրվա, ինչպես նաև Հաղթանակի օրվա` մայիսի 9-ի տոնակատարության հետ: Այս ժամկետները վերաբերում են ոչ աշխատանքային տոներին», - հայտնել են գերատեսչությունից։
Արդյունքում մայիսյան հանգստյան օրերը կտևեն ապրիլի 30-ից մայիսի 3-ը ներառյալ, ինչպես նաև մայիսի 7-10-ը ներառյալ:
Ընդ որում, գերատեսչությունից հայտնել են, որ աշխատակիցների աշխատավարձը չպետք է նվազի տոնական ոչ աշխատանքային օրերի պատճառով: Ավելին, հանգստյան օրերին աշխատելու դեպքում մարդիկ պետք է լրացուցիչ վարձատրություն ստանան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան