Ռեկտորը՝ երիտասարդներին. Եթե ասում եք՝ Արցախի դրոշը կախել թույլ չտալը դավաճանություն է, դուք ստորի ծնունդ եք
Երիտասարդներն այսօր հանուն հայրենիքի, Արցախի անվտանգության պայքարի մասին իրազեկման ակցիա իրականացրեցին Հյուսիսային համալասարանի մոտ։
Բուհի ռեկտոր Մհեր Մակիչյանին դուր չեկավ ակցիան, նա թույլ չտվեց, որ Արցախի դրոշը ամրացնեն բուհի շենքին։
«Մենք գտանք ոչ նպատակահարմար։ Եթե մեկը՝ մի ստորագույն երևույթ կարա ինձ ապացուցի՝ դրոշ չդնելը դավաճանություն ա, ինքը ստորի ծնունդ ա։ Եթե ասում եք՝ Արցախի դրոշը կախել թույլ չտալը դավաճանություն է, դուք ստորի ծնունդ եք»,-ասաց ռեկտորը։
Ի պատասխան ակցիայի մասնակիցները վանկարկեցին «ամոթ, ամոթ, ամոթ», ռեկտորին հորդորեցին խոսել հանգիստ, առանց ձեռքերի։
Արձագանքելով ռեկտորի հայտարարություններին՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հյուսիսային համալսարանի ռեկտորն է։ Անունն էլ չգիտեմ։ Ինչ-որ ամբախ-զամբախ բաներ է ասում ցուցարար երիտասարդներին՝ ԲՏ արդյունաբերության նորանշանակ նախարարի հայացքով…
Ա՛յ ժողովուրդ ջան, էս մարդիկ հոգեբանական օգնության, ընդհուպ մինչև բարոյական աջակցության կարիք ունեն, մի բան արեք։ Հո ամեն ինչ մենք չե՞նք անելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան