Հասարակություն 17:21 28/04/2022 Հայաստան

Անօթևան կինն ու պետական մարմինների անօգուտ քաշքշոցը

Panorama.am կայքը երեկ անդրադարձել էր իրանահայ 53-ամյա Այիդա Զարգարեանի խնդրին, ով 4,5 ամիս Հայաստանում է և վերջին մի քանի օրերին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող բնակելի շենքերից մեկի բակում՝ բաց երկնքի տակ է անցկացնում ցերեկն ու գիշերը։ Panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքը գնացել և վերցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված իր դիումի պատասխանը դրամական և հումանիտար օգնություն ստանալու համար, որը վերահասցեագրվել էր Միասնական սոցիալական ծառայությանը։

Դիմումի պատասխանի համաձայն, կնոջը  Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատանքի մեթոդական աջակցության և սուպերվիզայի բաժնի աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով տրամադրվել է խորհրդատվություն ծառայության իրավասության շրջանակներում գործող աջակցության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկվել է դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայություն, տրամադրվել է ծառայության՝ նրա կողմից նշված համայնքը սպասարկող տարածքային կենտրոնի հասցեն, ոչ պետական կառույցների կոնտակտային տվյալներ աջակցության ծրագրերին դիմելու  համար։

«Ես գումար չունեմ, որ որևէ տեղ գնամ, դիմում գրեմ, ոչ էլ  մաքուր հագուստ։ Չեմ կարողանում լողանալ, քոր է գալիս մարմինս։ Գոնե ինձ օգնի պետությունը։ Չկա՞ որևէ ծառայություն, որ գա, ինձ տանի այնտեղ, որտեղ պետք է գնամ։  Նշված է Ուլնեցի 31՝ Միգրացիոն ծառայություն, բայց ես ինչպե՞ս հասնեմ այնտեղ։ Մի անգամ արդեն եղել եմ այնտեղ, ասել էին՝ այստեղ չպետք է գայիր, այլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասաց տիկին Այիդան։

Panorama.am-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց, որ իրենք նման ծառայություն չունեն, որպեսզի քաղաքացուն  օգնեն գնալ այն հասցեով, ուր ուղղորդել են։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, նա նշեց, որ քաղաքացին պետք է գնա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու դիմում գրի, որ ուզում է տեղավորվել անօթևանների կացարան և եթե հնարավորություն կա, նաև հասարակական կազմակերպությունների միջոցով ապահովել առաջին անհրաժեշտության իրերով։ Դրանից հետո աշխատողներն իր հետ կապ կհաստատեն ու դեպքը կվարեն։

Մեր դիտարկմանը, որ այդ կինը գումար չունի, առողջական խնդիրներ ունի և ասում է, որ չի կարող որևէ տեղ գնալ, Զ. Մանուչարյանը պատասխանեց, որ այդ դեպքում կարող է մոտենալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելու բաժին կամ Նալբանդյան 16 հասցեում գտնվող Միասնական սոցիալական ծառայություն և այնտեղ դիմում գրել։

Նա ասաց, որ իրենք այս պահին դրամական աջացության ծրագիր չունեն, անօթևանների համար անօթևանների կացարան տեղափոխելու ծրագիրն է գործում։

«Կան քաղաքացիներ, ովքեր չեն ուզում անօթևանների կացարան տեղափոխվել, բարձրացնում են բնակարանով ապահովելու հարց։ Սակայն բնակարաններով ապահովման ծրագիրը կոնկրետ կատեգորիաների քաղաքացիների համար է, օրինակ երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագիր»,- ասաց Զ.Մանուչարյանը։ Նա ասաց, որ նախարարությունը չունի նաև բնակարանի վարձավճարը փոխհատուցելու ծրագրեր։

«Առհասարակ, այն դեպքերում, եթե ծրագրեր չենք ունենում, փորձում ենք շահառուին ունենալ մեր բազաներում, որպեսզի մասնավոր սեկտորի հետ համագործակցության արդյունքում, եթե կան հնարավորություններ, որ համադրելի են իր անհրաժեշտությունների հետ, կարողանանք այդ օգնությունն ուղղորդել ճիշտ նպատակի, օրինակ եթե ունենա պարենի խնդիր, փորձենք մեր ունեցած հնարավորություններով իրեն աջակցել»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը։

Հիվանդ, անտուն կինը օրեր շարունակ ապրում է բաց երկնքի տակ, դիմում է պետական կառույցներին օգնություն ստանալու համար, սակայն, փաստորեն, միակ օգնությունը եղել է հեռախոսազանգի միջոցով խորհրդատվությունը, կամ հասցեի ու կոնտակտային տվյալների փոխանցումը։

«Սոված եմ, այսօր հաց էլ չեմ կերել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Այիդան՝ անհամբեր սպասելով պետական աջակցության։ Իսկ միակ ակնկալիքն է՝ գոնե գլխին ծածկ ունենա, քանի որ այլևս առողջական այս խնդիրներով անհնար է նստել ու պառկել գետնին։  


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}