Փաստաբան. Ոստիկանության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լուսանկար է հրապարակել Արշակունյաց պողոտայում խաղաղ բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանների կողմից բաժիններ տարված «Հայրենիք» կուսակցության երիտասարդների հետ ու գրել.
«Էս սերնդին հաղթել չի լինի: Ոստիկանության բոլոր բաժիններում «Զարթնիր, Լաո» է հնչում, նրանք արդեն հաղթել են, նրանք ունենալու են հզոր Հայաստան և հզոր Արցախ»։
Նշենք, որ բերման ենթարկելիս էլ ակցիայի մասնակիցներն ի պատասխան ոստիկանների գործողությունների այս երգն էին կատարում։ Ոստիկանության բաժին տարվածների թվում է նաև Արթուր Վանեցյանի ավագ որդին։
«Երիտասարդնե՛ր ջան, ձեր ցավը տանեմ, խոնարհվում եմ ձեր առաջ: Ձեզ ձերբակալում են, որ կոտրեն՝ դուք ավելի եք հզորանում: Ոստիկանության բոլոր բաժիններում տիրում է երգ, ոգևորություն, քաջալերանք: Հայաստանն ու Արցախը ապահով ձեռքերում են, այս հուժկու ալիքին չի դիմանա ոչ մի իշխանություն»,-գրել է Կոչուբաևը։