Աղասի Միքայելյան. Որպես առավելագույն հավելավճար ստացող ուսուցիչ ասում եմ՝ ուսուցչին դրանով չեք լռեցնելու
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը, անդրադառնալով ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, գրում է.
«Երեկ կառավարության նիստում ԿԳՍՄ նախարարը հայտարարել է, որ կամավոր ատեստավորում անցած ու լավ արդյունք ցույց տված ուսուցիչների աշխատավարձը էապես բարձրանալու է։
Մասնագիտական լավ արդյունք ցույց տված ուսուցչի աշխատավարձի մասին սրանք հիշում են էն պահին, երբ հողը ոտքերի տակից գնում է։
Ես` որպես էդ ատեստավորումից 90%-ից ավել արդյունք ցույց տված ու առավելագույն հավելավճար ստացող ուսուցիչ ասում եմ. դուք ուսուցչին դրանով չեք լռեցնելու։ Գնալու եք վիժվածք մարդակերներ»։