«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր ազերին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրայից Արցախի դրոշը քերում»
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում են՝ վերելակի ներսում փակցված Արցախի դրոշները քերված են ու վնասված։
Արձագանքելով լուսանկարներին՝ օգտատեր Արման Հայրապետյանը հիշեցրել է Սյունիքիում ոչ վաղ անցյալում ադրբեջանցիների գործողությունները.
«Ծարավ Աղբյուր թաղամասում, որտեղ հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում, վերելակի միջից քերում են Արցախի դրոշը։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր ազերին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրայից Արցախի դրոշը քերում։ Հավանաբար դրա բարեկամն է այդ շենքում ապրում»։