«Աֆրիկյան եղջյուրը» ենթարկվում է սաստիկ երաշտի, տուժել են միլիոնավոր մարդիկ
Աֆրիկայի արևելքում գտնվող «աֆրիկյան եղջյուրը» ենթարկվում է սաստիկ երաշտի, որից տուժում է 15 միլիոն մարդ։ GISMETEO-ի փոխանցմամբ, խոսքը Էրիթրեայի, Սոմալիի, Ջիբութիի և Եթովպիայի մասին է. «Աֆրիկայի եղջյուրի երկրի» անվանումը պայմանավորված է նրանով, որ թերակղզին, որի վրա գտնվում են այս երկրները, հիշեցնում է ռնգեղջյուրի եղջյուրի ձևը:
Մայրցամաքի հյուսիսարևելյան հատվածում թույլ տեղումների, կլիմայի փոփոխության և կորոնավիրուսի համաճարակի հետևանքների պատճառով երաշտ է սկսվել։ Փորձագետների կարծիքով՝ դրանից տառապում է 5 միլիոն մարդ Սոմալիում, 7 միլիոն՝ Եթովպիայում և 3 միլիոն՝ Քենիայում։
Ջրային ռեսուրսների չորացման պատճառով անկում են ինչպես տնային, այնպես էլ վայրի կենդանիները։
Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները՝ փնտրելով նոր տարածքներ, ջրի ու սննդի պաշարներ: Անցյալ տարվա նոյեմբերին Քենիայում երաշտի պատճառով իշխանությունները որոշ շրջաններում արտակարգ դրություն էին հայտարարել։
ՄԱԿ-ը նախատեսում է մարդասիրական օգնություն ուղարկել նշված տարածաշրջան, քանի որ ենթադրվում է, որ այս ամառ երաշտը կարող է սրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան