«Դիմադրության» շարժումը իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Գյումրիում կազմակերպած երթի մեկնարկին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունները երկիրը տանում են դեպի թրքահպատակության:
Նրա խոսքով՝ իշխանությունները բանակցային գործընթացի ձախողմամբ Արցախը և ողջ ժողովրդին տարել են պատերազմի:
«Խելացի լայն ներգրավվածություն ունեցող բանակցային գործընթացը նրանք փոխարինեցին մարտական գործողութուններով և պատերազմով և թույլ տվեցին, որ թուրք-ադրբեջանական զինուժն ահաբեկիչների հետ պատերազմ սկսեն Արցախի դեմ, և նույնիսկ դուրս գան ՀՀ սահմաններ»,-ասաց Սեյրան Օհանյանը և շարունակեց. «Պարտության արշավն այս իշխանությունների օրոք շարունակվում է, քանի որ նրանք ոչ մի եզրակացություն չարեցին պատերազմից»:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ գործող իշխանությունները, գտնվելով ճնշումների ներքո, երկիրը տանում են կեղծ «խաղաղության դարաշրջան»:
«Իսկ խաղաղությունը չեն մուրում միակողմանի, այլ ստանում են հզորությամբ և ուժով: Այս իշխանության ծրագրում գրաված է, որ ՀՀ-ի անվտանգության երաշխիքը խաղաղությունն է, առանց հասկանալու, որ այն ոչ թե երաշխիք է այլ՝ անվտանգության հիմնարար արժեք, իսկ անվտանգությունը բանակն է հզոր ուժային կառույցները, ազգային համախմբվածությունը»,-հայտարարեց Օհանյանը և կոչ արեց այո ասել հայ ժողովրդի միասնականությանը և ոչ ասել Հայաստանը պարտության տանող իշխանությանը:
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Գյումրու հրապարակ, որին հարակից եկեղեցում մոմավառություն են լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
- Բողոքի ակցիայի մասնակիցները վազելով մոտեցան Կառավարության շենքին
- Այս ծառն անվանեցինք «Պայքարի ծառ»՝ ի նշան մեր պայքարի և հաղթանակի․ «Դիմադրության» երթի մասնակիցները Մեծամորում ծառատունկ իրականացրեցին
- «Դիմադրության» շարժման մասնակիցները տուն հիշեցնող մեծ սև արկղով փակել են Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկը
- «Դիմադրության» շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան