«Ժողովուրդ». Ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլև Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սևանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը: Ի նշան բողոքի՝ ծովագյուղցիները պարբերաբար փողոց են փակում:
Ծովագյուղի գյուղապետ Վահան Գևորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նա նշեց, որ և՛ Սեմյոնովկայի, և՛ Ծովագյուղի բնակիչները ցանկանում են միավորվել իրար, այլ ոչ թե Սևան համայնքին: Թե ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ, բայց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են և ներառված են Սևան համայնքի մեջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան