Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
Այսօր ժամը 18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,- գրել է Սաղաթելյանը։
Իջևանից Երևան ուղևորվող «Դիմադրության» շարժման իրազեկման քայլեթի մասնակիցների հետ հանդիպմանը նա ասել է, որ մայիսի 1-ից սկսելու են անհնազանդության բողոքի ացիաների շարք, որի արդյունքում հանրային և ժողովրդային ճնշման տակ այս իշխանությունը պետք է հեռանա։
«Մեր երկրի առջև կանգնած են բազմաթիվ խնդիրներ, լուրջ անվտանգային սպառնալիքի առջև ենք կանգնած, իրականում Հայաստանի լինելության հարցն է դրված։ Սա չափազանցություն չէ, փաստ է, իրականություն։ Այս իշխանությունն ասում է՝ հույս չունենաք, որ Արցախը լինելու է Հայաստանի կազմում, ինչը շարունակ ասել է Ալիևը»,- նշել է նա։
Ի.Սաղաթելյանն ընդգծել է՝ սա սրբազան պայքար է, այլընտրանք, հետքայլ չկա, գնում են մինչև վերջ։
«Ժողովուրդը ոտքի է կանգնում։ Մեր խնդիրն է՝ մինչև մայիսի 1-ը մեր ողջ ժողովրդին ոտքի ենք հանում, իսկ մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների։ Այս կապիտուլյանտին պետք է ենթարկենք կապիտուլյացիայի, այլ տարբերակ չկա, եթե սրանք մնացին, վերջնականապես կորցնելու ենք ամեն ինչ։
Հետ կանգնող չի լինելու, ժողովուրդը ոտքի է կանգնել ու այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Մեզ անհրաժեշտ է կազմակերպված, քայլ առ քայլ մոտենալ այդ բեկումնային պահին, այդ պահը բաց չենք թողնելու, իրականացնելու ենք միասին»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Սարդարապատից մայրաքաղաք է գալիս մեր պայքարի ընկերների չորրորդ խումբը․ Իշխան Սաղաթելյան
- Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել․ Իշխան Սաղաթելյան
- Հեծանիվով ման եկողը, տեսեք՝ ինչերով է ման գալիս ու ինչ փորձանքներ, սպանություններ է անում. Իշխան Սաղաթելյան
- Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
- Հրապարակում մնալու օրը լինելու է, մենք կասենք այդ մասին. Սաղաթելյան
- Մայիսի մեկին, մինչև խմբերի Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
- Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Ջահերով երթի դուրս եկած մեր ազգը կարողացավ լսելի դարձնել ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին․ Սաղաթելյան
- Եթե հենց հիմա որոշեինք, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ. Սաղաթելյան
- Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան