Իրանը շքերթի ժամանակ 1450 կմ հեռահարության բալիստիկ հրթիռ է ցուցադրել
Իրանում ուրբաթ օրը պաշտոնապես ցուցադրվել է 1450 կմ հեռահարության նորագույն հայրենական արտադրության «Խայբարի նվաճողները» բալիստիկ հրթիռը։ Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, այդ հրթիռով շարժական կայան մասնակցել է ապրիլի 29-ին Իրանում նշվող պաղեստինցիների հետ համերաշխության օրվան (Երուսաղեմի օր - Ռուզ-Կուդս) նվիրված տոնական շքերթին։
Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով և ունակ մինչև 1450 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները խոցել։ Փորձագետների կարծիքով՝ թռիչքի վերջին փուլում այն պահպանում է հակահրթիռային վահանը շրջանցելու բավական մանևրելու հնարավորությունը, իսկ նոր կառուցվածքն անալոգների համեմատ մեկ երրորդով նվազեցրել է քաշը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը
- Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը տրանսպորտային ոլորտում
- Իրանը տանկային դիվիզիա է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները