Պեսկովն հայտնել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման օրը որոշված է
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հոբելյանական գագաթնաժողովի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Նրա խոսքով, միջոցառման օրը որոշված է, և դրա համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում, սակայն չի նշել ամսաթիվը՝ ասելով, որ դրա մասին պատշաճ կհայտարարվի։
Պատասխանելով հարցին, թե արդյոք այնտեղ կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ խոսնակն ասել է, որ դարա մասին կարելի է ենթադրել «որոշակիության բարձր աստիճանով»։ Նա նաև հայտնել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արդեն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը
- Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
- ԱՊՀ երկրները Մինսկում քննարկում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը
- ՀԱՊԿ-ի 2022 թ. ծրագրերը կազմվել են նաև Հայաստանի սահմանած առաջնահերթությունների հիման վար. Ստանիսլավ Զաս
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում