Փսակին ասել է, որ Վաշինգտոնին մնացել է 250 մլն դոլար Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար
ԱՄՆ վարչակազմը կարող է ծախսել միայն 250 միլիոն դոլար Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, ինչը մնում է այս տարվա մարտին Կոնգրեսի կողմից այդ նպատակով հատկացված 3,5 միլիարդ դոլարից։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Ինչպես գիտեք, մենք ունեինք 3,5 միլիարդ դոլար անվտանգության աջակցության համար, որից մնացել է մոտ 250 միլիոն դոլար: Իհարկե, մենք կաշխատենք արագացնել և դա տրամադրել ուկրաինացիներին, բայց որպեսզի շարունակենք օգնել նրանց, օգնել նրանց ունենալ անհրաժեշտ զենքեր, հրատապ անհրաժեշտություն կա առաջ շարժվել այս ֆինանսավորման հարցում»,-ասել է նա: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը Ճեպազրույցի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության համար ԱՄՆ Կոնգրեսին լրացուցիչ 33 միլիարդ դոլար տրամադրելու խնդրանք էր ներկայացրել: Ինչպես պարզաբանել են Սպիտակ տնից, այդ նպատակների համար մարտին Կոնգրեսի կողմից հաստատված գրեթե բոլոր միջոցները ծախսվել են։ Այս առնչությամբ նոր հարցում է ուղարկվում օրենսդիրներին.
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ-ից և ԵՄ-ից մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին
- Արևմուտքը քննարկում է Ուկրաինային նոր զենքեր տրամադրելու հարցը
- Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում
- Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով
- Գերմանական կոնցեռնը դիմել է Ուկրաինային 100 BMP Marder մարտական զրահամեքենա վաճառելու հայտով
- Լեհաստանն Ուկրաինային մատակարարել է 1,6 միլիարդ դոլարի սպառազինություն