Վրաստանում Ճապոնիայի դեսպան. Ախալքալաքը շատ աշխույժ քաղաք է, մարդիկ փորձում են պահպանել իրենց ավանդույթները
Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան այցելել է Ախալքալաք։ Jnews-ը գրում է, որ դեսպանն այցելել է քաղաքի հայկական և վրացական եկեղեցիներ, Ախալքալաքի երկրաբանական թանգարան, Ապագայի տուն։
«Այցելեցի հայկական, վրացական եկեղեցիներ, պատմական վայրեր, հանդիպեցի տեղի բնակչության հետ, շատ տպավորված էի, Ախալքալաքը շատ աշխույժ քաղաք է։ Մարդիկ փորձում են պահպանել իրենց ավանդույթները, ես Ապագայի տանն էի, ինձ ցույց տվեցին երեխաների ձեռագործ աշխատանքները, այնտեղ անցկացվում են շատ հետաքրքիր ակտիվություններ։ Ընդհանուր առմամբ, շատ դրական տպավորություններ ունեմ, այստեղ կա զբոսաշրջության զարգացման հսկայական ներուժ, կա գեղեցիկ բնություն, միջավայր, բացի այդ՝ հրաշալի մշակութային ժառանգություն, կրոնական վայրեր։ Կարծում եմ՝ հիմա գլխավոր խնդիրն այս բոլոր տարրերը միավորելն է այնպես, որ գրավի մարդկանց», - ասել է Իմամուրա Ակիրան։
Ճապոնիայի դեսպանի պաշտոնական այցն Ախալքալաք սկսվել է դեռ ապրիլի 27-ից երեկ երեկոյան։ Նա հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել խնդիրներով և նրանց հետ քննարկել, թե ինչի վրա կարելի է աշխատել տարածաշրջանի զարգացման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին