Քննիչն ասաց՝ գլխավոր դատախազը շատ փոքր է, ո՞վ է էդ տրյապկեն, որ ինձ բանավոր ցուցում տա.Զոհվածի ծնող
«Նիկոլն ասում է՝ պետք է սպանեի տղերքին, նոր տայի Արցախը, ես խոսք էի տվել Ալիևին և Էրդողանին, պայմանավորված եմ, որ տասնյակ հազարավոր ընտանիքների պետք է ողբերգության մեջ գցեմ: էլ ինչ է պետք, որ գործ հարուցեն նրա դեմ»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց զոհված զինծառյող Մխիթար Գալեյանի հայրը:
Նա վրդովված հայտնեց, թե քննիչ Արշալույս Մինասյանի բոլոր գործողություններից տեղյակ են, ինչպես նաև գիտեն, թե ովքեր են իր հովանավորները, և թող թույլ չտա, որ այդ մասին բարձրաձայնի:
«Քննիչն ասաց՝ գլխավոր դատախազը շատ փոքր է, ո՞վ է էդ տրյապկեն, որ ինձ բանավոր ցուցում տա, գրավոր պետք է լինի»,-ասաց զոհվածի հայրը և հավելեց. «Եթե ասում է՝ դատախազը ո՞վ է, որ ինձ հրահանգ տա, դե ուրեմն ամոթ Դավթյան Արթուրին, թող գնա յութուբում մենակ դհոլ նվագի: Մեկ է Նիկոլից ազատվելու ենք, թող էդ մարդիկ մտածեն, որ իրենց փողոցում ասելու են՝ թուրք, իրենց երեխեքին դպրոցում ասելու են՝ թուրքի լակոտներ, լամուկներ»:
Նրա խոսքով՝ պաշտոնյան չպետք է աթոռից այդքան կախված լինել և վախենա Նիկոլ Փաշինյանին:
«Բա դուք էլ երեխեք ունեք, չեք մտածո՞ւմ ձեր երեխեքի մասին: Չեք մտածո՞ւմ, որ ձեր երեխեն դուրս կգա, կասեն՝ թուրքի վիժվածք»,-ասաց նա և զգուշացրեց.«Եթե մեր հարցին արդար լուծում չտվեցին, ավելի վատ բաներ ենք ձեռնարկելու: 5 հազար ծնող ունենք, իրենցից 100-ը կգտնվեն, որ նստած գծել են՝ որիդ ոնց են վերաբերվելու»:
Զինծառայողների ծնողները շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ փակեցին հարակից ճանապարհի երթևեկությունը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողների հորդորով Միսակ Ավետիսյանը դադարեցրեց հացադուլը
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
- Զոհված զինծառայողների ծնողները փողոց դուրս կգան
- Զոհված զինծառայողների ծնողները դատախազություն հաղորդում են տալու. Փաշինյանն է սպանել իրենց որդիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան