Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է. Իշխան Սաղաթելյան
«Մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ժամը 16:00-ին տեղի է ունենալու գլխավոր և ամենակարևոր հանրահավաքը և մենք վերջ ենք դնելու պարտության և խայտառակության էջին՝ սկսելով կերտել նոր արշալույս»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինիք անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-ին հրապարակում սպասելու են նաև հանրապետության տարբեր մարզերից մայրաքաղաք եկող խմբերին:
«Այդ օրն այս հրապարակում սևեր և սպիտակներ չեն լինելու: Այդ օրվանից սկսած այս հրապարակում կուսակցական, հանրապետական, դաշնակցական, քոչարյանական, սերժսարգսյանական, վանեցյանական այլևս չեն լինելու: Լինելու է միասնական հայ ժողվուրդ, որը դուրս է եկել պայքարի հանուն իր երկրի»,-հայտարարեց բանախոսը:
Սաղաթելյանն ասաց, որ եթե ինքը որպես 132 տարվա պատմություն և կենսագրություն ունեցող կուսակցության ներկայացուցիչ նման բան է հայտարարում, ուրեմը դրան պարտավոր են հետևել բոլորը:
Նա հայտնեց, որ «Դիմադրության» շարժումը վաղը ևս տարբեր ակցիաներ կկազմակերպի, բայց առանձին միասնական երթ չի իրականացնի, մամուլի ասուլիս կանցկացնի և կնախապատրաստվի մայիսի 1-ի մեծ հանրահավաքին։
«Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է։ Մեր առջև դրած ծրագիրի առաջին փուլը ձեր օգնությամբ մեծ հաջողությամբ առաջ ենք տարել։ Այս օրերին մեր ժողովուրդը ոտքի է կանգնում օրեցօր, րոպե առ րոպե, ժամ առ ժամ»,- ասաց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սրանից 15 օր առաջ որևէ մեկս չէր մտածում, որ հայի ոգին արթնանալու է, Լաոն զարթնելու է, բայց մենք միասին կարողացանք հասնել դրան. Արթուր Վանեցյան
- «Դիմադրության» շարժումը իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում
- «Դիմադրության» շարժման մասնակիցները տուն հիշեցնող մեծ սև արկղով փակել են Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան