Հասարակություն 18:30 29/04/2022

Անհարմար հարցեր մանկակական հոգեբանին

Երեխաների հետ կապված անհարմար հարցերը հիմնականում բարձրաձայն  չեն հնչեցվում, որովհետև շատ ծնողներ խուսափում են ընդունել, որ իրենց երեխաները սովորական մարդիկ են և ունեն խնդիրներ։ Այդ հարցերը հիմնականում  հնչեցվում են անանուն և ստանում են այնքան աբսուրդ պատասխաններ, որ օգնելու փոխարեն ավելի շուտ հակված են վնասելու։ Մենք հավաքել ենք խմբերում հնչեցված անհարմար հարցերն ու ուղղել մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանին։

-Ինչպե՞ս համոզել երեխային, բացատրել, որ հարկավոր է  այցելել հոգեբանի։
-Հոգեբանին դիմել ծնողի որոշում է, եթե չի ուղեկցվում իրավական կամ սոցիալական պահանջով։ Նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում «համոզել» բավականին արագ է ստացվում, քանի որ հաճախ ծնողները ներկայացնում են, որ գնում ենք խաղալու, նկարելու և նման գործոնները երեխաների համար գրավիչ են լինում։ Այլ տարիքային փուլերում հոգեբանին այցելելը լինում է տարբեր ուղղորդումներով կրկին ծնողի ցանկությամբ, հաճախ երեխան  ինքն է բաձրաձայնում իր խնդերի մասին կամ տեղի է ունենում առաջին հանդիպում, որից հետո երեխան և մասնագետը միասին քննարկում են այցելության կարևորությունը։

-Ինչո՞ւ է անհրաժեշտ նաև ծնողից առանձին խոսել երեխայի հետ, արդյոք, հետո նրա ասածները պատմում եք ծնողներին, չե՞ք վախենում կորցնել վստահությունն երեխայի։
-Առաջնային խորհրդատվությունը հիմնականում կատարվում է ծնողների հետ, քանի որ կարիք է լինում հավաքագրել իրավիճակի ամբողջական պատկերը։ Երեխա-ծնող մասնագետ հանդիպման ժամանակ նշվում է գաղտնիության գործոնը՝  հատկապես երեխայի համար շատ կարևոր է մասնագետին վստահելը։ Ծնողին բառացի չի ներկայացվում երեխայի ասված  կամ խաղարկվածը այլ մասնագիտական վերլուծությունը և անհրաժեշտ միջամտությունները, որոնք ծնողը պետք է կիրառի։

-Ի՞նչպես է աշխատում մանկական հոգեբանը, կա՞ ընդհանուր ռազմավարություն։
-Ռազմավարությունը մշակվում է ըստ իրավիճակի և ներկայացվող հայցի։ Եռակողմ ձևավաչաը բավականին արդյունավետ է լինում։ Կան իրավիճակներ, երբ աշխատանքը սկսվում է միայն ծնողների հետ, կարիք է լինում վերանայել ծնողավարության մոտեցումները, ծնող֊երեխա փոխհարաբերությունները ապա երեխայի հետ։

-Իրական կյանքում շատ հաճախ երեխաների հետ կապված խորհուրդ տվողներին ասում են՝ երեխա ունեցիր, նոր խոսիր, որպես մասնագետ երբևէ Ձեր առջև նման հարց դրվե՞լ է։ Ինչպե՞ս ընտրել մանկական հոգեբանի։
-Նմանատիպ ուղղակի և անուղղակի հարցադրումներ լինում են։ Հասկանալի է, որ հասարակությունը ցանակնում է տեսնել մասնագետի ով իր սեփական մաշկի վրա զգացել է ծնող լինելու պատասխանատվությունը։ Հաղթահարել է մի շարք դժվարություններ։ Սակայն մասնագետի գիտելիքները, հմտությունները և օբյեկտիվությունը կայանում է նրանում, որ փորձում է իրավիճակը վերլուծել ռացիոնալ առանց հույզերի և հասկանալ որտեղ է թաքնված ծնողի առողջ ռեսուրսները, որոնք հաճախ կորցնում են իրենց ուժը առօրյա դժվարություններում։ Մասնագետի ընտրության հարցում կարելի է ուշադրություն հատկացնել այն հաղթահարված դեպքերին և փորձառությամբ, որը կուտակվել է ժամանակի ընթացքում։ Կարևոր է նաև մեկ անգամ այցելել շփվել և տեսնել մասնագետի մոտեցումները քանի որ հաճախ ծնողը և մասնագետը տարբեր աշխարհայցքների տեր մարդիկ են լինում։

-Վաղ տարիքում երեխայի բազմակողմանի զարգացման վրա շատ ֆիքսվելը, նրան տարբեր խմբակների տանելը, մշտապես զբաղված պահելը, հոգեբանական առումով ինչ հետևանքներ կունենա՞։ Ինչի կբերի դա։ Որն է նորմայի մեջ զբաղվածության ապահովման չափը։
-Ցանկացած երևույթի չարաշահումը ունենում է որոշակի բացասկաման ազդեցություն։ Նախադպրոցական և դպրոցական տարիքում ցանկալի է, որ լինի բալանասվարված ֆիզիկական ակտիվության և մտավորի միջև։ Ծնողները երբեմն ընտրում են միայն մի կողմը, որը կարող է հանգեցնել դժվարությունների կամ հետաքրքրությունների նվազեցման։ Կարևոր է նաև երեխայի հետ միասին քննարկել խմբակների տեսակները ունենալ փորձնական  այցելություններ կամ հստակ ժամանակ, որից հետո միասին կորոշեք շարունակել թե ոչ։

-Կա՞ն ծնողավարական հոգեբանակն կուրսեր։
-Վերջին տարիներին մեր երկրում բավականին փոփոխություններ են նկատվում այդ առումով։ Հաճախ դա կատարվում է միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքում  կամ հասարակական կազմակերպությունների կողմից։ Կան նաև հոգեբանական կենտրոններ կամ անհատ մասնագետներ որոնք կազմակերպում են նման դասընթացներ։

-Ինչպե՞ս սովորել, այսպես ասած չստացված օրվա կամ կյանքի «մուռը» չհանել երեխաներից, չպայթել նրանց վրա։
-Ունենալ ինքնավերլուծության և բացասական հույզերի հետ վարվելու տարբերակներ։ Ծնողներին, երբ ներկայացնում եմ քայլելու, մաքուր օդ շնչելու, ջուր խմելու, մտքերը գրի առնելու, մեդիտացիայով զբաղվելու տարբերակները, նշում են, որ անհնար է, որ ժամանակ չունեն։ Սակայն մեր ուղեղը վատ սովորություններից կարելի է ազատել մի քանի անգամ համակարգված գործողություններ կատարելով։ Երեխաների համար իսկապես բարդ է հասկանալ ձեր տրամադրության  փոփոխությունները։ Փորձել լինել համբերատար, բարդ իրավիճակներում կիրառել նշված տարբերակները, հասկանալ երեխայի ակնկալիքները, կարդալ և լսել մասնագետներին։ Եթե զգում եք, որ կիրառվող  միջոցները արդյունավետ չեն կամ խճճվել եք, ապա դիմեք մասնագետների։

-Ծնողները իրենց քնքուշ զգացմունքերը կարո՞ղ են ցուցադրել երեխաների մոտ, միմյանց նկատմամբ սերը, հոգատարությունը, ջերմությունը, թեթև համբույրները։ Կա՞ ինչ-որ սահման, որ կարող է վնասել երեխային, եթե անցնեն։Իսկ դրա հակառակը՝ միմյանց հետ լեզու չգտնող ծնողները ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ։
-Սերը, ջերմությունը, հոգատարությունը երեխայի լավագույն օրինակը կարող են լինել աշխարհընկալման համար նաև որոշակի մոդել հետագա իր հարաբերությունները կառուցելու հարցում։ Հակառակ պատկերի դեպքում հետևանքները տարբեր են հատկապես հասուն կյանքում կամ մենք ձգտում ենք կոմպեսացնել չստացված հույզերը և ջերմությունը կամ համարում, որ այլոց հետ փոխհարաբերությունները կացվում են բռնության հիման վար։

-Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը, որ քիչ ժամանակ եք անցկացնում երեխայի հետ։
-Փորձել չկենտրոնանալ մեղքի զգացողության վրա քանի, որ այն էներգատար  և կառուցողական չէ։ Կենտրոնանալ քիչ բայց որակյալ ժամանակի վրա, որ պատրաստվում եք անցկացնել երեխայի հետ առանց կենցաղի, աշխատանքային խնդիրների կամ հեռախոսային խոսակացությունների։ Կարող եք անցկացնել օրվա ընթացքում կես ժամ բայց ամբողջությույամբ ներգրավված լինել երեխային հույզեր և նոր տպավորություններ փոխանցելու վար։

-Պե՞տք է երեխայի հետ անել դասեր։
-Տարրական դպրոցում այո, քանի որ երեխաներին երբեմն դժվար է հասկանալ առաջադրանքները կամ կառավարել ժամանակը։ Նմանատիպ հմտությունները կարիք ունեն զարգացման։ Հաճախ ծնողները դիմում են այլ մարդկանց օգնությանը. օրինակ՝ դասպատրաստման, քանի որ կարծում են, որ այդպես ավելի արդյունավետ կլինի երեխայի համար և «չեն փչանա» ծնող-երեխա փոխհարաբերությունները։

-Ի՞նչ անել, որ երեխան լինի ինքնուրույն։
-Խրախուսել, երբ վախ հասկանում ցուցաբերում է  ինքնուրույնություն։ Խրախուսել նախաձեռնողականությունը։ Խուսափել գերխնամքից և երեխայիբփոխարեն ամեն բան անելու ցանկությունից։

-Ինչպե՞ս մեծացնել ոչ էգոիստ, բայց լավ ինքնագնահատականով երեխա։
Օգնել երեխային ճանաչել և հասկանալ իր անձնային առանձնահատկությունները։ Գովաբանել այդ առանձնահատկությունները։ Ընկերակցության և մարդկանց հետ հարաբերությունների կառուցման օրինակ լինել երեխայի համար։

-Ինչպե՞ս արձագանքել երեխայի անառիթ, անհեթեթ  լացին։
-Հասկանալ տարիքային ինչպիսի առանձնահատկություններով է պայմանավորված. օրինակ՝ կամակորությամբ։ Հասկանալ լացը որպես մանիպուլացիոն գործիք ինչո՞ւ է երեխան կիրառում։ Հնարավոր է  ցանկանում է գրավել ձեր ուշադրությունը կամ գիտի, եթե լացի համապատասխան տոնայնությամբ բոլոր իր ցանկությունները կկատարվեն։ Ունենալ արձագանքման հստակ տարբերակներ, երեխային փոխանցելով, որ այդ տեսակ խոսքը կամ շփումը դուք չեք հասկանում, երբ առանց լացի լինի պատրաստ եք լսելու և հասկանալու ինչպես օգնել։

-Ինչպե՞ս մերժել երեխային։Երեխային ՈՉ ասելու նուրբ արվեստը։
-Ժամանակակից աշխարհում ոչ ասել կարողանալը համարվում է անձնային զարգացած հմտություն, որը կարելի է կիրառել ոչ միայն ծնող-երեխա փոխհարաբերություններում, այլ նաև տարատեսակ իրավիճակներում։ Ծնողների պարագայում երեխաներին որևէ բան մերժելը ամենահաճախ հանդիպող իրավիճակն է, սակայն եթե չափահասների հետ հնարավոր է համաձայնության եզրեր գտնել, ապա երեխաների դեպքում հանդիպում ենք դժվարությունների։ 
Դիտարկենք մի քանի  այլընտրանքային տարբերակներ «ՈՉ»-ը կիրառելու համար։  Առաջարկվող տարբերակները երեխայի հետ կիրառելի են՝ սկսած 3 տարեկանից։ Սակայն դուք կարող եք այս մոտեցումները ներդնել երեխայի կյանքում այն նպատակով, որ երբ սկսվի երկխոսությունը, երեխայի համար հասկանալի լինի մոտեցման ձևաչափը։
1․Ոչ-ի հոմանիշները.
Հաճախ մեկ օրվա ընթացքում երեխան այնքան ոչ-եր է  լսում, որ երբեմն հնարավոր է շփոթել՝ երբ և ինչ էր կարելի կամ անկարելի։ Այս պարագայում կարևոր է ունենալ հոմանիշ բառեր և ձևակերպումներ, օրինակ՝ հիմա չեմ կարող, արի փորձենք մի քիչ հետո, գիտե՞ս կա այլ տարբերակ՝ օգնելով երեխային նաև հասկանալ, տարբերակել երևույթների առաջնայնությունը և կարևորությունները։
2․ Առաջարկել այլընտրանքներ.
Երեխաները ցանկանում են այն, ինչ այդ պահին ոչ տեղին և անառողջ է։ Մեր խնդիրբ է առանց իրավիճակը բարդացնելու առաջարկել երեխային այլընտրանքներ։ Նախապես կամ տեղում մտածել տարբերակ, որը կարող է փոխարինել և հաղթահարել իրավիճակը։ 
3․ Համաձայնել, բայց ոչինչ չանել.
Երեխաները իրենց պահանջներում հստակ են՝ երբեմն նաև անցնելով մանիպուլիացիայի կամ սպառնալիքների դաշտ։ Նմանատիպ իրավիճակներում երեխաները, կարելի է ասել, բարձրաձայնում են իրենց ցանկությունների մասին կամ պարզապես երևակայության միջոցով ներկայացնում ցանկալին։ Մենք կարող ենք պարզապես համաձայնվել՝ տալով հարցեր, չանտեսել երեխայի մտքերը, բայց ակնհայտ գործողությունների չդիմել։
4․ Դիմել խաղի կամ հերոսների օգնությանը։
Տարատեսակ իրավիճակներում երեխայի ուշադրությունը կարող ենք տեղափոխել մեկ այլ գրավիչ իրավիճակի՝ խաղարկելով կամ ներկայացնելով իր սիրելի հերոսին, օրինակ՝ արջուկի միջոցով փորձել ստանալ ցանկալի սահմանափակումը։
Դե ինչ, կարծում եմ այս տարբերակները կիրառելի կարող են լինել։ Մեկնաբանություններում կարող եք նշել ձեր այլընտրանքային տարբերակները՝ նախատեսված ՈՉ-ի համար։

-Եթե երեխան չի ուզում գնալ մանկապարտեզ, դպրոց, բայց պետք է, ինչ անել։
-Սոցիալական ցանկացած նոր միջավայր սթրեսային է երեխայի համար քանի որ ունի մտավախություններ, անհանգստություններ։ Մանկապարտեզի դեպքում հարմարվելը հարկավոր է կատարել աստիճանաբար, իսկ դպրոցի դեպքում պատկերը այլ է։ Կարևոր է հասկանալ երեխայի վարքի պատճառները ինչպիսի գործոններ  են նպաստել։ Հաճախ երեխաները դժվարանում են ուսուցիչների կամ դասընթացների հետ հարաբերություններում կամ ծնողների սպասելիքները բավականին շատ են, որ պետք է լավ սովորել և բարձր գնահատակներ ստանալ։

-Ինպե՞ս վարվել մանկական խանդի ժամանակ, ինչպե՞ս մեծացնել իրար սիրող քույր եղբայրներ։
-Ավագ երեխաները ոչ թե խանդում են կրտսերներին այլ արտահայտում են իրենց հույզերը նոր ձևավորված փոխհարաբերությունների իր և ծնողների միջև։ Փորձել ավագ երեխայի  չասել, դու արդեն մեծ ես դու պետք է խալղաիքներդ կիսես փոքրի հետ։ Ունենալ առանձնացված ժամանակ յուրաքանչյուր երեխայի համար կամ ռիտուալներ, ծեսեր առանձնացնել, որոնք բնութագրում են երեխաների առանձնահատկությունները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}