Եվրագոտում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի
Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը, ըստ նախնական գնահատականների, տարեկան կտրվածքով պահպանվել է ռեկորդային մակարդակում՝ 7,5%: Այս մասին ուրբաթ հայտնել է ԵՄ վիճակագրական գործակալությունը (Եվրոստատ), գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Այս ցուցանիշն ամենաբարձրն է եվրոյի գոտու ողջ գոյության համար։
Մեկ տարի առաջ ապրիլին եվրոգոտում արձանագրվել է տարեկան ընդամենը 1,6 տոկոս գնաճ:
«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ՝ բարձր գնաճը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գների շարունակական աճով, չնայած այն հանգամանքին, որ աճի տեմպերը դանդաղել են մինչև 38%, մարտի 44,4%-ի դիմաց։
Նշվում է, որ պարենամթերքը, ալկոհոլը և ծխախոտն այս ամիս աճել են 6,5%-ով՝ նախորդ ամսվա 5%-ի դիմաց։ Ծառայությունների արժեքն աճել է 3,3%-ով՝ մարտի 2,7%-ի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում էժան կյանքի դարաշրջանն ավարտվել է
- Եվրոպայում թանկացել են ներքնազգեստի գները
- Եվրոպայում տարեկան գնաճը մարտին կազմել է 7,4%
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին