WhatsApp-ը գումար է բաժանում նոր գործառույթից օգտվողներին
WhatsApp-ը սկսել է գումար բաժանել հավելվածի ներսում դրամական փոխանցումների գործառույթն օգտագործելու համար։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով TechCranch պորտալին։
Ակցիան անցկացվում է Հնդկաստանում։ Վերջերս երկրի իշխանությունները WhatsApp-ին թույլ են տվել ընդլայնել այն օգտատերերի թիվը, որոնք կարող են օգտվել ներքին փոխանցումներից: Ավելի վաղ գործառույթը հասանելի էր Հնդկաստանի 40 մլն բնակչի, նրանց թիվն ավելացել է մինչև 100 մլն:
Ըստ աղբյուրի՝ որպեսզի օգտատերերին ստիպեն օգտվել հնարավորություններից, մեսենջերի ադմինիստրացիան որոշել է օգտատերերին վճարել 11 ռուփի հավելվածի ներսում յուրաքանչյուր փոխանցման համար։ Նման վճարումների քանակը սահմանափակ է` յուրաքանչյուր օգտագործողի համար ընդամենը երեք անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան