Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր
Տարիներ շարունակ դիտարկելով շրջակա միջավայրի հարցերն իբրև բնապահպանական դավանանք` ապրիլի 29-ին, Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքի կանաչապատում, որին մասնակցեցին ընկերության աշխատակիցները։
Նախագիծը ոլորտի մասնագետների աշխատանքի և տարածքի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքն է, որը միտված է ոչ միայն լրացուցիչ գեղագիտական հմայք հաղորդել մայրաքաղաք Երևանին, այլև` նպաստել բնապահպանական պատկերի և բիոբազմազանության բարելավմանը։ Կանաչապատման շրջանակներում տնկվել են տարատեսակ ծառեր, այդ թվում` եղևնիներ, թխկիներ, հուդայածառեր, որոնք ընտրվել են հաշվի առնելով տարածքի թե՛ բնակլիմայական, թե՛ մակերևութային առանձնահատկությունները և թե՛ կոնյակի գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական լուծումները։
«Եթե չլիներ բնության առատաձեռնությունն ու հայկական հողի ջերմությունը, անհնար կլիներ կոնյակագործության հիմնադրումը դեռևս XIX դարում։ Բնությունն է միակ աղբյուրը, առանց որի նույնիսկ ամենահմուտ մասնագետները կլինեին անզեն իրենց ստեղծագործական որոնումներն իրագործելու հարցում։ Հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք չէինք կարող չանդրադառնալ հատուկ մի նախագծի, որը խորհրդանշորեն արտացոլում է մեր երախտիքը բնության հանդեպ։ Բնապահպանական օրակարգը միշտ է եղել Երևանի կոնյակի գործարանի ուշադրության կենտրոնում, և ես հատկապես ուրախ եմ, որ տարեցտարի մենք ընդլայնում ենք բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մեր տրամագիծը՝ ներգրավելով նորանոր համայնքներ»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
“Աշխատելով Երևանի կոնյակի գործարանի աշխատանքային խմբի հետ և հասկանալով լանջի կարևորությունը մայրաքաղաքի համար՝ փորձել ենք ընտրել այնպիսի ծառատեսակներ, որ լանջը միշտ լինի գրավիչ»,- ընդգծում է Երևան քաղաքի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։
Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակներում շարունակաբար իրագործում է “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝
- Բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
- Մարդկանց արժևորում
- Թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (Շրջանաձև տնտեսության խթանում)
- Պատասխանատու հյուրընկալություն
135-ամյա հոբելյանը նշանավորող բնապահպանական այս նախաձեռնությունն ամփոփում է վերոհիշյալ բոլոր ուղղությունները։ Մասնավորապես մասնակիցներին մատուցվեցին Zero Waste (0 թափոն) հիմունքով պատրաստված կոկտեյլներ, ինչպես նաև միջոցառման ընթացքում աշխատում էր “Drink More Water” (“Խմիր ավելի շատ ջուր“) բարը։ Այս ամենը ընկերության պատասխանատու հյուրընկալության մեջ կիրառվող սկզբունքներից են։
Հարակից հրապարակումներ`
- Կոնյակի և գինու գործարանից մոտ 270 լիտր կոնյակ գողանալիս բռնվել են
- Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան