Փաշինյանն առաջարկում է հետաձգել ՎՊ տարեկան հաշվետվության ներկայացումը
ՀՀ Աժ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը, որը պետք է ներկայացվի ԱԺ-ում, մինչդեռ, ըստ նրա, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Հայաստանում չէ:
«Երեկ ՎՊ կայքում տեղեկատվություն տեղադրվեց, որ ՎՊ նախագահը Արաբական երկրներում է, գործուղման մեջ է: Եթե այս համընկնումը պատահական է կամ այնպես է արված, որ ՎՊ նախագահը հերթական անգամ ի հեճուկս կանոնակարգի չգա և զեկուցմամբ հանդես չգա, կոչ եմ անում հավաստիանալ՝ ներկայանալո՞ւ է, թե՞ ոչ քննարկմանը: Իսկ եթե գործուղման մեջ է, հետաձգենք հարցը և սպասենք մինչև նա վերադառնա, որովհետև կանոնակարգում գրված է, որ հիմնական զեկուցմամբ պետք է հանդես գա ՎՊ-ի նախագահը»,- նշեց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան ասաց. «Եղավ, կճշտենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան