«Իզուր պետք է կեղտոտեք տարածքը». Թույլ չէին տալիս ակցիա իրականացնող երիտասարդներին մտնել Ագրարային համալսարան
«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիաներ իրականացնել երևանյան բուհերում։ Նրանք «Արցախ, Արցախ», «Ոտքի, ոտքի» վանկարկումներով մտան Հայաստանի ազգային ագրարային համալսարան, մուտքի մոտ տեղադրեցին Հայաստանի ու Արցախի դրոշները։
Անվտանգության աշխատակիցները սկզբում թույլ չտվեցին երիտասարդներին մտնել համալսարանի շենք։
«Հարգում ենք ձեզ, բայց բարի եղեք, գնացեք, ներքում արեք ակցիան»,-ասաց անվտանգության աշխատակիցներից մեկը։
Ներկաներից մեկն ասաց, որ դասախոս է, այժմ դասամիջոց է ու երեխաները կարող են ներս մտնել։
«Դրսում ինչ ուզում եք, արեք, մտենք՝ ի՞նչ եք անելու, իզուր պետք է կեղտոտեք տարածքը»,- շարունակեց անվտանգության աշխատակիցը։
Ի վերջո, երիտասարդները մտան Ագրարային համալսարան՝ կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց պայքարին։ «Ուսանող, զարթնիր» վանկարվեցին համալսարանի ներսում։
«Այն հողը, որի համար մեր եղբայրներն ընկել են, երբեք չի հանձնվելու թշնամուն։ Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Հայ ուսանողը պահանջատեր է», - ասաց ակցիա իրականացնող երիտասարդ աղջիկը։
Երիտասարդներն ակցիա իրականացրեցին նաև Ճարտարապետության և շինարարության ազգային հանալսարանի շենքի դիմաց։ Երբ երիտասարդները փորձեցին համալսարանի բակում բաձրացնել Արցախի Հանրապետության դրոշը, մի տղամարդ բարկացավ, թե ինչու են Հայաստանում բարձրացնում Արցախի դրոշը է։
«Սա Հայաստանն է»,- ասաց տղամարդը։
«Արցախը Հայաստան է ու հայկական լինելու է»,- ասաց ակցիայի մասնակից երիտասարդն ու հայտարարվեց, որ Արցախի դրոշը բարձրացված է համալսարանի բակում։
Հարակից հրապարակումներ`
- «Ուսանող, ոտքի». Իրազեկման ակցիա ԵՊԲՀ բակում
- Ուսանողությունը միանում է. «Stop Նիկոլ»
- «Դուրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Ակցիաներ՝ բուհերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան