Իտալիայում տուգանել են Տրևի շատրվանում լողացող զբոսաշրջիկներին
Հռոմում Նիդեռլանդներից երկու զբոսաշրջիկներ Տրևի շատրվանում լողալու համար որպես տուգանք վճարել են 450-ական եվրո։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Wanted in Rome-ին։
Ոստիկանների ժամանումից հետո իրավախախտները փորձել են թաքնվել ամբոխի մեջ, սակայն դա նրանց չի հաջողվել։
Այսպիսով, տուրիստները գրեթե հազար եվրո է ուղղեցին քաղաքային գանձարան։ Բացի այդ, նրանց արգեկվել է առաջիկայում մոտենալ հուշարձանին։
Սա առաջին դեպքը չէ, երբ «Հավերժական քաղաքի» հյուրերը տուգանվում են կանոնները խախտելու համար։ Օրինակ՝ Տրևի շատրվանում արգելված է ոչ միայն լողալը, այլև բարձրանալ հուշարձանի վրա կամ թույլ տալ, որ ընտանի կենդանիներն այնտեղից ջուր խմեն։
Բացի այդ, հանգստացողներին արգելվում է այդտեղ նստած որևէ բան ուտել։