Սրանից 15 օր առաջ որևէ մեկս չէր մտածում, որ հայի ոգին արթնանալու է, Լաոն զարթնելու է, բայց մենք միասին կարողացանք հասնել դրան. Արթուր Վանեցյան
«Ժողովո՛ւրդ, պատրաստ ենք չէ մինչև վերջ գնանք իրար հետ»,-Ֆրանսիական հրապարակում ցուցարարներին դիմեց Արթուր Վանեցյանը և ներողություն խնդրեց, որ ձայնը կտրված է՝ խոստանալով բարձր խոսել, որ լսելի լինի:
«Անընդհատ մեզ հարցնում են, թե ի՞նչ եք անում, ե՞րբ ենք պրծնելու սրանից: Ժողովո՛ւրդ, սկսվել է: Սրանից 15 օր առաջ որևէ մեկս չէր մտածում, որ հայի ոգին արթնանալու է, Լաոն զարթնելու է, մենք միասին կարողանալու ենք մարդկանց արթնացնել քնից»,-ասաց նա:
Արձանագրելով, որ մարդիկ արթնացել և միավորվում են՝ Վանեցյանը նկատեց, որ ապակենտրոն ցանցային պայքարը տվել է իր արդյունքները և ընդամենը երկու օր հետո մայիսի 1-ին բոլորը միավորվելու են մի գաղափարի՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շուրջ:
«Մեր պայքարն անկասելի է, ես ձեզ ասում եմ վստահ և մասնագիտորեն: Ուզում եմ նաև ասեմ, որ այս ժողովրդի հոսքն անհնար է կանգնեցնել, նրա ցանկությունն իրականանալու է: Բոլորս խաղաղ մեթոդներով, առանց բռնության հասնելու ենք մեր նպատակին, իսկ եթե հանկարծ որևէ մեկի քթից արյուն գա՝ ողջ պատասխանատվությունը կրելու է այս իշխանությունը»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը::
Դիմելով ոստիկանությանը՝ Արթուր Վանեցյանը կոչ արեց նրանց միայն իրենց լիազորությունների շրջանակներում մնալ, որևէ դեպքում ժողովրդի դեմ ապօրինություն չանեն, որովհետև իրենք էլ են ուզում ապրել լավ Հայաստանում, ունենալ ազատ անկախ Արցախ, հայրենիքում ապրող արժանապատիվ քաղաքացի:
Հայտնելով, թե լուրեր կան, որ իշխանությունները սադրիչ խմբեր են պատրաստում՝ նա դիմեց ներկաներին՝ հորդորելով, որ եթե սադրիչներ են պատահում, իրենց հետ վեճի չբռնվեն, անտեսեն:
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ շուտով հասնելու են միասնական պայքարի վերջնակետին:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պայքարի նոր փուլի մեկնարկ
- Այս բռունցքով մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին․ Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Հասել ենք մի հանգրվանի, որ հետքայլը պետության կորուստն է
- Արթուր Վանեցյան. Մեր պայքարն արդար է և անկասելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան