Արման Թաթոյանը երկրի առաջ կանգնած մարտահրավերների շուրջ քննարկման է հրավիրում
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:
Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:
Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
Շնորհակալություն հրավերն ընդունելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին