Եթե նոր ապօրինություններ չկատարվեն դատավոր Բախշիյանի նկատմամբ, առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ. Պաշտպան
«Լրացել է դատավոր Բորիս Բաշխիյանի կալանքի ժամկետը երկարացնելու հերթական միջնորդություն ներկայացնելու դատավարական վերջնաժամկետը և այդպիսին չի ներկայացվել։ Այլ կերպ ասած, եթե նոր ապօրինություններ չկատարվեն Բախշիյանի նկատմամբ, ապա վերջինս առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ»,- այս մասին հայտնում է դատավորի Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ դատավորի նկատմամբ կալանքի նախորդ երկարացման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և ուրբաթ օրը ժամը 16:30-ին տեղի է ունենալու համապատասխան նիստը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյան. Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը
- Դատավոր Բորիս Բախշիյանը ևս մեկ ամիս կմնա անազատության մեջ
- Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված
- Երեմ Սարգսյան. Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ։ Ինչի՞ համար
- Դատախազությունն ամեն գնով փորձում է դատավոր Բախշիյանին պահել կալանքի տակ. Պաշտպան
- Արդեն իսկ կռահել էինք, որ Բորիս Բախշիյանի գործը մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին. Փաստաբան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին