Բլինկեն. ԱՄՆ-ն փորձում է կանխել հակամարտության տանող Բաքվի և Երևանի քայլերը
Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը։ «Սա այն է, որում ես շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ նաև կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին համոզվեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձում եմ առաջ մղել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորումը»,-պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ինքը բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության օրակարգ» ասվածը ռազմի կամ խաղաղ ճանապարհով ՀՀ-ի և Արցախի տարածքային հանձնումն է․ Տիգրան Աբրահամյան
- Բլինքենը հայտարարել է, որ «այժմ էսկալացիայի ժամանակը չէ» Անդրկովկասում