Բլինքեն. ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի դյուրացվի
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բյուջեի թեմայով նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Վաշինգտոնի կողմից իր դաշնակիցներին ռազմատեխնիկա վաճառելու դժվարությունների մասին:
Առաջին հերթին խոսվել է Թուրքիայի ու Հնդկաստանի վերաբերյալ:
Էրեմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիան ու ԱՄՆ-ն խնդիրներ ունեն այդ հարցով, քանզի Անկարան ՌԴ-ից գնել է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչն ԱՄՆ-ն անընդունելի է համարում: Այդ գործարքի պատճառով ԱՄՆ-ն դուրս թողեց Թուրքիային ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:
Բլինքենը ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ու Հնդկաստանին զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի դյուրացվի և արագացվի:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս պետքարտուղարության կողմից Կոնգրես ուղարկված նամակում նշվել էր, որ արդիականացված F-16 կործանիչների վաճառքն Անկարային համապատասխանում է ԱՄՆ-ի անվտանգային շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները