«Բորժոմին» դադարեցրել է արտադրությունը ֆինանսական խնդիրների պատճառով
«Բորժոմի» ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը Վրաստանի երկու գործարաններում։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարույթունը:
«Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր IDS Borjomi Georgia-ն հայտնվել է բարդ իրավիճակում: Ընկերության արտադրանքի հիմնական շուկաներում բարդ իրավիճակը սրվել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությամբ, ինչը փակել է ընկերության արտարժույթով եկամուտներ ստանալու և պարտատերերին փոխանցելու հնարավորությունը:
Ընկերությունը մինչ օրս շարունակում է աշխատել՝ իրավիճակն էականորեն բարելավելու ակնկալիքով, ինչը, ցավոք, դեռ չի հաջողվել: Վերոնշյալի պատճառով ընկերությունը ստիպված է ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել արտադրական գործընթացը Բորժոմիի երկու շշալցման գործարաններում»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
- Վրաստանում անշարժ գույքի գները զգալի աճել են
- Վրաստանը հրապարակել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցաշարը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները