Իտալիան նոր կանոններ է մտցրել պետական կառույցների համար՝ շոգին էներգիա խնայելու համար
Իտալիայի պետական կառույցներին արգելել են շոգին իջեցնել ջերմաստիճանը 25 աստիճանից ցածր։ ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական թերթին, գրում է, որ Իտալիայի իշխանությունները պետական հաստատությունների համար սահմանել են ջերմաստիճանի սահմանաչափեր. էլեկտրաէներգիայի խնայողության պլանի համաձայն՝ ամառային ամիսներին շենքում ջերմաաստիճանը չպետք է լինի +25-ից ցածր։
Պարզաբանման նշված է, որ այսպես կոչված «Օպերացիոն թերմոստատի» դրույթները ներառված են էներգակիրների սակագների մասին հրամանագրի փոփոխություններում, որն այժմ Սենատում է։
Այսպիսով, մայիսի 1-ից ուսումնական հաստատությունների պաշտոնյաները, քաղծառայողները, ուսանողներն ու անձնակազմը չեն կարողանա միացնել օդորակիչը, եթե շենքում ջերմաստիճանը 27 աստիճանից բարձր չէ (+25 թույլատրելի միջակայքով):
Ձմռանը նույնպես սահմանափակումներ կգործեն։ Ձմռանը քաղծառայողները կկարողանան օդորակիչներ միացնել միայն +21-ից ցածր ջերմաստիճանի դեպքում։ Այս դրույթների խախտման համար նախատեսված են տուգանքներ, թեև ստուգման մեթոդները դեռ պարզ չեն:
«Ընդհանուր առմամբ, ամռանը կունենանք երեք միլիոն պետական աշխատող քրտնած վերնաշապիկներով, իսկ ցուրտ ամիսներին գրասենյակում՝ վզին շարֆերով»,- գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան