Շահնազարով. Մեծ հաշվով, մենք աշխարհին ոչինչ չենք առաջարկում
«Ի՞նչ գաղափարախոսությամբ ենք ուզում պայքարել Արևմուտքի դեմ։ Մենք ընդհանրապես շատ ենք խոսում գաղափարախոսության մասին։ Մենք դեռ լիբերալ գաղափարախոսություն ունենք։ Մենք ունենք նույն գաղափարախոսությունը, ինչ Արևմուտքում։ Հետևաբար, չինացիների համար մենք նման ենք իմպերիալիստական աշխարհի մի մասի, որը իրար հետ պարզում են հարաբերությունները», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է ռեժիսոր Կարեն Շահնազարովը։
Նա նշել է, որ աշխարհում ընդամենը երկու գաղափարախոսություն կա. «Առաջինը լիբերալն է, որը տարբեր ձևերով գոյություն է ունեցել Հին Հռոմից, երկրորդը՝ սոցիալիստական, որը նույնպես եղել է հին ժամանակներից, այլ գաղափարախոսություններ չկան»։
Ըստ Կարեն Շահնազարովի, պետք է վերակառուցել աշխարհը, պետք է ինչ-որ բան առաջարկել։
«Պետք է ասել, որ մենք դեմ ենք գլոբալիզմին, դեմ ենք օլիգարխներին, դեմ ենք ժամանակակից կապիտալիզմին, մենք կառուցելու ենք սոցիալիստական հասարակություն՝ նորը, բայց պետք է ինչ-որ բան առաջարկել, պետք է ստանալ մարդկանց աջակցությունը։ Եվ այս գաղափարներով աշխարհում շատերն իսկապես կհետևեն մեզ: Բայց առայժմ, մեծ հաշվով, մենք աշխարհին ոչինչ չենք առաջարկում։
Գաղափարը կարող է լինել միայն «ձախ», քանի որ «աջը» իրենցն է։ Իսկ մեզ պետք է Չինաստանը, մենք պետք է դիմենք նրան»,- ասել է ռեժիսորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան