Կարո Փայլանի դեմ հաղորդում են ներկայացրել թուրքական դատախազություն
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաև որոշակի իրավական գործընթացներ:
Էրմենիհաբերը գրում է, որ նախօրեին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»:
Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա դեմ դատական գործընթաց սկսել մեջլիսին «Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանության մեղավորների անունները հանրային կառույցների ու փողոցների վրայից հանելու մասին» անվանումով օրինագիծ ներկայացնելու համար:
Ըստ թուրք փաստաբանի «հիմնավորման»՝ հայ պատգամավորը, ցեղասպանություն բառը կիրառելով և օրինագիծ ներակայացնելով, ժողովրդին բացահայտ ատելության ու թշնամության է դրդել (Թուրքիայի քր. օրենսգրքի 266 հոդված):
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը դավաճան է անվանել Կարո Փայլյանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ շրջանառելու համար
- Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին
- Թուրքական մամուլը սկանդալային երևույթ է որակել Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու հանգամանքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները