«Հրապարակ». Տեղ համայնքում քաշքշուկ է տեղի ունեցել համայնքապետի և ավագանու ընդդիմադիր անդամի միջև
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզի Տեղ համայնքում արշալույսները խաղաղ չեն․ նախօրեին կրկին քաշքշուկ է տեղի ունեցել համայնքապետի, նրա կողմնակիցների և ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանի միջև։ Վերջինս պարբերաբար անդրադառնում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի բացթողումներին։ Ղուլունցը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։
Միջադեպի պատճառը եղել է այն, որ Զեյնալյանը հանդիպել է նորանշանակ մարզպետ կալավանցի Ռոբերտին և ներկայացրել համայնքում տիրող իրավիճակը։ «Մարզպետին ասել եմ, որ թող թոշակառուներից ազատվի, ջահելներին նշանակի, մենք էլ ենք ուզում աշխատենք։ Համայնքային պաշտոններում Ղուլունցը իր քեռուն, մորը և այլ ծանոթ-բարեկամների է նշանակել»,- պատմեց Զեյնալյանը:
«Ես, իհարկե, մարզպետի մոտ անուններ չեմ տվել, բայց իր գեղմասվարը՝ Սուրիկը եկավ, թե խի՞ ես ինձնից բողոքել` քաշքշուկ եղավ, սեռական հայհոյանքներ, ներկա էր իր տեղակալ Արմիկը Միրզոյան, ինքը՝ Դավիթ Ղուլունցը»։
Զեյնալյանն ասաց, որ ոստիկանություն չի դիմել, հացադուլ է հայտարարել համայնքապետարանի ծառի տակ՝ համայնքապետի հրաժարականի պահանջով․ «Ինձ ասում է հոգեկան, խնդրում եմ՝ հետաքննություն արեք և պարզեք՝ ով է հոգեկանը՝ ե՞ս, թե՞ Ղուլունցը, որը բանակում չծառայելով՝ կանտուզիայի թոշակ է ստանում: Ի՞նչ հիմքով` թող պարզեն, իր թիկունքն իր քեռին է, մտածում է, թե ինքն անպարտելի է։ Իր եղբայրն էլ ինձ սպառնում է՝ որտեղ ես եմ, դու չպիտի լինես, ինչ է թե մարզպետի մոտ բարձրաձայնել եմ նաև իրենց հանքերի մասին»։ Մեր զանգերին Ղուլունցը երեկ չպատասխանեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան