Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը Լվովից վերադարձել է Կիև
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանություննավելի քան մեկուկես ամիս ընդմիջումից հետո ուրբաթ օրը վերսկսել է իր գործունեությունը Կիևում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականի ապրիլի 29-ից Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը Կիև քաղաքում»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները մարտի 8-ին Կիևից Լվով էին տեղափոխվել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում
- Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով
- Գերմանական կոնցեռնը դիմել է Ուկրաինային 100 BMP Marder մարտական զրահամեքենա վաճառելու հայտով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան