Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 447.97 դրամ՝ ապրիլի 27-ի համեմատ արժեզրկվելով 3.70 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 452 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 455 դրամ:
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը կազմում է 5.32 դրամ՝ ապրիլի 27-ի համեմատ արժևորվելով 0.06դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6.30 դրամ է։
Բանկերում եվրոյի միջին փոխարժեքը 467.12 դրամ է (ապրիլի 27-ի համեմատ աժեզրկվելով 7.30 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 481 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին