Ստեղծվել է ֆերմենտ, որը կարող է քայքայել պլաստիկը 24 ժամում
Տեխասի համալսարանի գիտնականները ստեղծել են ֆերմենտ, որը կարող է ընդամենը 24 ժամում քայքայել պլաստիկի որոշ տեսակներ: Մշակման ընթացքում օգտագործվել է մեքենայական ուսուցման տեխնոլոգիա։ ՄԻՐ24-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Nature-ը։
Պլաստիկի վերամշակման համար ֆերմենտների ներուժն ուսումնասիրվել է ավելի քան մեկ տասնամյակ: Նշվում է, որ 2016 թվականին ճապոնացի գիտնականները հայտնաբերել էին մի մանրէ, որը կարող է օգտագործվել պլաստիկը քայքայելու համար:
Գիտնականներն այս ուղղությամբ աշխատանքեր են տարել՝ կատարելագործելով այդ ֆերմենտները: Արդյունքում, 2020 թվականին հայտնաբերվեց մի տարբերակ, որը կարող է ոչնչացնել պլաստիկը վեց անգամ ավելի արագ, քան այսպես ասած՝ «բնական» բնօրինակի տարբերակը։
Սակայն գոյություն ունեցող տեխնոլոգիաները դեռ բավականաչափ արդյունավետ չէին: Այսպիսով, արդիականացված ֆերմենտները ի վիճակի չէին լավ գործել ցածր ջերմաստիճաններում, տարբեր pH միջակայքերում և բնութագրվում էին ռեակցիայի դանդաղ արագությամբ:
Տեխասի համալսարանի թիմը ձեռնամուխ է եղել շտկելու այս թերությունները: Նրանք մշակել են մեքենայական ուսուցման մոդել, որը կարող է կանխատեսել, թե PETase որ ֆերմենտի մուտացիաները կապահովեն լավագույն կատարումը:
Մոդելի միջոցով ստեղծված ֆերմենտը ստացել է FAST-PETase անվանումը, որը նշանակում է «ֆունկցիոնալ, ակտիվ, կայուն և դիմացկուն»: Ինչպես ցույց են տվել փորձերը, այն ի վիճակի է քայքայել պլաստիկը 30-ից 50 աստիճան ցելսիուսի պայմաններում և տարբեր pH մակարդակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան