Արթուր Խաչատրյան. Պատկերացրեք՝ հայրը գալիս է տուն, երեխան հաց է ուզում, հայրը սկսում է ասել՝ հացի չի բերել, քանի որ մեղավորը Բայդենն է, Զելենսկին է
Դրոյի շիրիմից մեկնարկած ու դեպի Երևան ուղղություն վերցրած երթի մասնակիցները քայլում են՝ Արցախի, Հայաստանի դրոշները պահած, «Զարթիր, լաո» ու հայրենասիրական այլ երգերի ներքո։ Անցնող մեքենաներից շատերն ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։
«Սիրելի հայրենակիցներ, անտարբերության արդյունքում այս վերջին երեք տարիների ընթացքում մենք կորցրեցինք Արցախւի տարածքները, այսօր վտանգված է Հայաստանի, Արցաի, հանուն հայության ապագան։ Միացեք հանուն հայրենիքի պայքարին»,-անցնողներին ողջունում էին ու նման կոչ հնչեցնում երթի մասնակիցները։
Դանակցական գործիչ Արթուր Խաչատրյանը «Երկրմեդիա»-ին հայտնեց, որ հասել են արդեն Աշտարակ, ընթացքում միանում են քաղաքացիներ։
«Գալիս են միանում են, եղել է՝ մեզ հետ մի օր են քայլել, 500 մետր են քայլել»,-ասաց նա։
Խաչատրյանը հիշեցնում է երկրի առաջ ծառացած են պատերազմի հետևանքները, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրները, իրավիճակը ճակատագրական է, մինչդեռ կառավարությունը չի կարողանում դրանց լուծում տալ, միայն փնտրում է մեղավորներ։ Երթի ընթացքում գյուղաբնակ մարդկանց հետ զրույցների ընթացքում Խաչատրյանը լսել է նրանց խնդիրները, հոգսերը։ Դրանք շատ են, իսկ պետության աջակցությունը չկա կամ ուշանում է։
«Մարդիկ խնդիրներ ունեն, որոնց լուծումը պետք է տա կառավարությունը։ Պատկերացրեք՝ ընտանիքի հայրը գալիս է տուն, երեխան սոված է, հաց է ուզում, հայրը սկսում է ասել, որ հացի չի բերել, քանի որ հարևանն էր մեղավոր, Բայդենը, Զելենսկին...Օր օրի գները բարձրանում են, ապրելը դժվարանում է։ Իրավիճակը ճակատագրական է, մեր գոյության խնդիրն է դրված»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները