Արթուր Վանեցյան. Սկսում ենք պայքարի վճռական փուլը, վաղը ժամը 15։30-ին Ազատության հրապարակում եղեք
«Առաջին օրվանից սկսած ամեն հաջորդ օր մենք ունեցանք աճող դինամիկա, մենք տեսանք, որ մարդիկ արձագանքեցին, սկսեցին գալ »,-Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ ամփոփելով պայքարի երկրորդ փուլի արդյունքները։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նա Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Վանեցյանը դրական է գնահատեց իր կողմից մեկնարկած պայքարի, ապա նաև ապակենտրոն, ցանցային պայքարի արդյունքները։
«Ես ասել էի, որ որևէ մեկին շնորհակալություն չեմ հայտնելու այս պայքարին միանալու համար, քանի որ այն հայրենիքի, մեր երկրի ապագան կերտելու համար։ Բայց հիմա բոլորին ասում եմ՝ շնորհակալություն, հազարավոր մարդկանց հետ հանդիպեցի, ծանոթացա, նրանք ինձ ուժ տվեցին, ես հասկացա, որ մենակ չեմ։ Բոլորիդ անհատապես շնորհակալություն եմ հայտնում, ով եկել է Ազատության հրապարակ»,-ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, այսօր ավարտում են պայքարի՝ պայմանական երկրորդ փուլը, վաղվանից անցնում են երրորդ ու վճռական փուլին։
«Բոլոր այն ուժերը, որ սկսեցին ապակենտրոն պայքարը, միավորվելու են ու սկսեն համատեղ պայքար, ավելի լայն ճակատով, ավելի արդյունավետ ու արագ»,-ասաց նա ու հիշեցրեց, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Վաղը Երևան կհասնեն նաև չորս տարբեր ուղղություններից դեպի Երևան ուղղություն վերցրած երթերի մասնակիցները։
Վանեցյանն ասաց, այս պայքարը ցույց տվեց, որ չկան քաղաքական դրոշներ, քաղաքական խմբեր, կուսակցություններ, առաջնորդներ, սա ժողովրդի պայքար է, համազհային շարժում, որը կտա իր պտուղները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին