Արթուր Վանեցյանը՝ իշխանություններին ու ուժային կառույցներին. Արդեն ուշ է
«Ես լուրջ եմ վերաբերվում ԱԱԾ հայտարարություններին։ Հույս ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ևս լուրջ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, և Երևանում մասնավորապես։ Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն կգործի իրավաչափ»,-Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ԱԱԾ կողմից այսօր տարածած հայտարարության մասին հարցին։
Նրա խոսքով, եթե ԱԱԾ կողմից հնչեցված մտավախությունները իրապես գոյություն ունեն, ապա ինքը ուրախ կլինի, որ ԱԱԾ-ն այդ հանցագործությունը բացահայտի։
«Ես պատրաստ եմ աջակցել հնարավոր հանցագործության բացահայտմանը։ Բայց ուզում եմ հիշեցնել իմ նախկին գործընկերներին, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, նրանք երդում են տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, ոչ թե իշխանությունը բախտի բերմամբ, թե պատահմամբ զավթած խմբակին»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը, ինչից հետո Ազատության հրապարակում ասուլիսին հետևող քաղաքացիները ծափահարեցին։
Վանեցյանն ավելացրեց՝ տեղյակ է, թե ինչ քննարկումներ են նախորդել այս հայտարարության տարածմանը։
«Ճիշտ եք անում, որ անհանգստացել եք, ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ճիշտ եք գնահատում, որ շատ քիչ է մնացել։ Խաղաղ , կրկնում եմ, խաղաղ անհնազանդության ակցիաներով ու հանրային ճնշմամբ շատ կարճ ժամանակում հասնելու ենք իշխանությունների հեռացմանը։ Եթե կլինեն սադրանքներ, ուժի անհամաչափ կիրառում, ապօրինություն, բոլորը դրա համար պատասխան են տալու։ Ժողովրդի այս խոսքը, զարթոնքը որևէ ուժային կառույց չի կարող կասեցնել, արդեն անցել է այն պահը, որ կարող էին կասեցնել։ Արդեն ուշ է։ Այն մարդիկ, որ թերահավատ են, վաղը ժամը 16։00-ին կհամոզվեն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին