Բիթքոյնը երկրորդ երկրում է դարձել ազգային արժույթ
Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (ԿԱՀ) բիթքոյնը դարձրել է իր պաշտոնական արժույթը: Այդ մասին հայտնում է The Verge լրատվական պորտալը։
ԿԱՀ-ի իշխանությունները հայտնել են, որ բիթքոինի ներդրման մասին օրենքը միաձայն ընդունվել է տեղի խորհրդարանի կողմից։ Ըստ իշխանությունների՝ այն ուղղված է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների բարելավմանը, սակայն փորձագետները կասկածում են այդ որոշման ճիշտ լինելու մեջ։
Նախագահի գրասենյակը նաև նշել է, որ նման օրինագծի ընդունումը ԿԱՀ-ն դարձնում է «աշխարհի ամենահամարձակ և ամենահեռատես երկրներից մեկը»։
Պորտալը նշում է, որ ցանկացած կրիպտոարժույթի օգտագործումը պետական մակարդակով չի ողջունվում Արևմուտքի վերահսկող ֆինանսական հաստատությունների կողմից, քանի որ տոկենները կենտրոնացված չեն և կարող են վտանգ ներկայացնել ֆինանսական համակարգի համար:
Ավելի վաղ բիթքոյնը պաշտոնական վճարման միջոց էր դարձել Սալվադորում։ Այս որոշումից հետո զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները ընդգրկեցին երկիրը:
Հարակից հրապարակումներ`
- Բիթքոինի փոխարժեքը 2021 թ-ի հուլիսից ի վեր առաջին անգամ նվազել է 35 հազար դոլարից
- Չինաստանի ժողովրդական բանկի հայտարարությունից հետո Բիթքոինը էժանացել է 3 հազար դոլարով
- Ամերիկացի միլիարդատերը պատմել է, թե ինչպես ոչնչացնել բիթքոինը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին